Ներքին 5 րոպե առաջ - 16:28 28-08-2026

Պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին «Lexus»-ի օրինախախտ վարորդին

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերել են երեկ՝ օգոստոսի 27-ին, Երևանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Lexus»-ի վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Ռուբինյան փողոցում «Lexus» մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով ժամերի ընթացքում հետախուզական խմբի պարեկները ճշտում են ավտոմեքենայի համարանիշը և այսօր հայտնաբերում են այն ու վարորդին ենթարկում վարչական պատասխանատվության։ Վարորդը «հատել է հանդիպակաց (հակադիր) հոսքերն իրարից բաժանող գծանշումը», ինչի համար ոչ միայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլ նաև նրա նկատմամբ կիրառվել է 1 տուգանային միավոր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները ձեռք են բերել նաև խախտումն արձանագրող տեսանյութը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։