Ներքին Տեսանյութ 26 րոպե առաջ - 20:30 04-11-2026

Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցից ոչ մի ակնկալիք չունենք, ինչ արել է՝ թարս է արել. հարցում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը հանրային քննարկումների և ուշադրության կենտրոնում է։ Այցի ընթացքում նրա հարցազրույցները, հանդիպումներն ու քննարկումները կարող են կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի համար։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցից ոչ մի ակնկալիք չունի, քանի որ նրա արած ամեն ինչ թարս է եղել։ «Ինչի՞ն հավատամ»՝ նշեց նա՝ հավելելով, որ Եվրոպան թող ինքն իրեն օգնություն ցույց տա, իսկ Փաշինյանի այցն էլ պարզապես ձևականություն է։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ շատ մեծ ակնկալիքներ ունի․ «Հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի, առաջին հերթին՝ պատերազմ չի լինի»։ Նրա խոսքով՝ տեսանելի է նաև Հայաստանի և Եվրոպայի միջև մտերմությունը։

Մեկ այլ քաղաքացի էլ կարծիք հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ սխալ քայլ չի արել, իսկ նրա այցը կնպաստի Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունների մերձեցմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված