Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:48 01-05-2025

Մանուկյանի ու Չախոյանի բախտը բերել է. կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին վրեքը. Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ոհմակով հարձակվում էին Հրանտ Մարգարյանի վրա, որը թոռի հետ խաղաղ զբոսնում էր, երբ 5-6 հոգով հարձակվում էին Նարեկ Մալյանի վրա, երբ բորենիների նման ԱԺ-ում հարձակվում էին Վահե Հակոբյանի վրա, երբ ծեծելով մահվան դուռ էին հասցնում փոխգնդապետ Արա Մխիթարյանին, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածում էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացու ձեռքերը բռնել էր տալիս ու թքում վրեն, երբ կարմիր բերետավորները տեսախցիկների առաջ Դաշնակցության գրասենյակի դիմաց ծեծում էին ԱԺ պատգամավորին և Եռաբլուրում քարշ տալիս զոհվածների մայրերին, երբ վարչապետի ավտոշարասյունը սպանում էր հղի կնոջը, երբ….

Այս ցանկը կարող եմ անվերջ թվել: Հայաստանում չկա արդարադատություն: Կա whatsapp-ով որոշումներ պարտադրող իշխանություն և լուռ այս ամենին հետևող դեսպանատներ:

Իսկ Մեսրոպ Մանուկյանի ու Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է: Կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին վրեքը: Բայց տեսե՞ք, չեն կախել: Kecce mer xzor varcapete!!!»։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել