Ուղիղ եթեր

Արթուր Չախոյանի դաժան ծեծը, Փաշինյանը զգուշացնում է և թվայնացնում, Դումանյանն ազատվեց. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:45 30-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 30-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և ենթադրաբար թաղապետարանի աշխատակցիները դաժանաբար ծեծի են ենթարկել քաղակտիվիստ Արթուր Չախոյանին: Նա ավելի վաղ սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան՝ մասնակցելու հանրային քննարկման: Սակայն, ինչպես երևում է տեսանյութում, մինչ քննարկումը վիճաբանություն է սկսվում, Չախոյանը ծեծի է ենթարկվում։ Միջադեպից հետո ոստիկանները Չախոյանին բերման ենթարկեցին, այնուհետև նա ոստիկանությունից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Նա լրագրողներին հասցրեց միայն փոխանցել, որ ձերբակալվածի կարգավիճակ ունի: Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին ավելի ուշ հայտնել են, որ թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով կա 6 ձերբակալված, այդ թվում՝ Արթուր Չախոյանը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Նոր Նորքի թաղապետը ձերբակալվածների թվում չէ։

Միջադեպից հետո Նոր Նորքի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը արդարացրել է իր ու իր թիմակիցների կողմից կազմակերպված ծեծուջարդը։ «Ես ինձ պահել եմ այնպես, ոնց որ իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ մարդ: Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել»,- ասել է նա։ Սեփական թիմակիցների պահվածքն արդարացրել է նաև Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, ավելին՝ նշել, որ հպարտանում էր թիմի տղամարդկանցով։ «Պարոն Չախոյանն ինքն է սադրում և սկսում առաջին իսկ հարվածը։ Ես նորից եմ կրկնում՝ մեզ հետ ինչ լեզվով կխոսեն, այդ լեզվով էլ կպատասխանենք։ Սա պետություն է, պետական պաշտոնյայի հետ պետք է սահմաններ և չափեր ունենալ։ Պարոն Չախոյանն է իր սահմաններն անցել»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացումը չի կարող տեղի ունենալ։ Փաշինյանն այս համատեքստում բերել է Էստոնիայի օրինակը՝ նշելով, որ 23 տարի առաջ՝ 2002 թվականից, Էստոնիայում ID քարտը պարտադիր է եղել քաղաքացիների համար։ «Էստոնիայում եթե դու չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել բացարձակապես։ Իհարկե, դա մի օրում չի եղել, ժամկետ է տրվել, ասվել է՝ այս թվին ID քարտ ունեցար, գործարքներ կկարողանաք անել։ Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար՝ առանց բացառության։ Այնտեղ հիմա էլ կա հնարավորություն, որ եթե չեք ուզում թվային ներկայացնել, կարող եք ներկայացնել թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով»,- նշեց կառավարության ղեկավարը։

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։ Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի երրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտացածին են ու ոչ իրական։ Իհարկե, ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:00 5 անշարժ գույք, մեքենաներ, 40 հազար դոլար ավանդ, 34․2 մլն եկամուտ․ Անահիտ Ավանեսյանի և ամուսնու ունեցվածքը
23:10 Սուրբ նշխարքը փշրել, լցրել էին աթոռին. գյումրեցի կին
23:38 Շիրակի թեմի առաջնորդը կարող է ընդունել հասարակական պահանջը. Տիգրան Աբրահամյան
20:24 Ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին. Ռուբեն Մխիթարյան
22:13 Երիտթուրքերի պլանն է, սկզբից գլխատում են հայոց միտքը, հետո՝ կոտորում. պատմաբան
23:27 Նրանք առաջինը մեր դիակների վրայով պետք է անցնեն, որ հասնեն սրբազաններին և Վեհափառին. քահանա
12:13 Ուսումնական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է վթարի ենթարկվել. օդաչուն մահացել է․ actualnews
11:50 Հարցնողը կա՛մ ավանակ է, կա՛մ գործակալ․ Փաշինյանը գրառում է արել
21:10 Իրենցից վախեցող չկա. քիչ առաջ ազատ է արձակվել Աջապահյանի աջակիցը
00:06 ՀՀ իշխանությունները հարձակվում են եկեղեցու վրա, քանի որ այն միակ ինստիտուտն է, որ կարող է միավորել. Արա Աբրահամյան