Ներքին 1 տարի առաջ - 18:30 29-04-2025

«Դոմուս»-ը տուգանվե՞լ է. տնօրենը հերքում է շրջանառվող լուրերը

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ:

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Ըստ պտտվող լուրերի՝ շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող տվյալ խոշոր հարկ վճարողը՝ «Դոմուս» ՓԲԸ-ն է։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց «Դոմուս» ՓԲԸ տնօրեն Մհեր Միրզախանյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց պտտվող լուրերը՝ ասելով, որ «Դոմուսը» վճարում է բոլոր հարկերը, և տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Նման բան չկա։ Եթե դա մենք լինեինք, ՊԵԿ-ը մեզ մոտ ստուգումներ կիրականացներ։ Մենք հարկերը նորմալ վճարում ենք»,- ասաց Մհեր Միրզախանյանը։

Ամենից շատ դիտված