copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:21 29-04-2025

Այս շաբաթվա մեջ պարեկների մասնակցությամբ երկրորդ ծեծկռտուքն է եղել

Հայտնել էինք, որ երեկ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան:

Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` այս շաբաթվա մեջ պարեկների մասնակցությամբ երկրորդ ծեծկռտուքն է եղել։ Մեր աղբյուրը պնդում է, որ շատ դեպքերում նման իրավիճակները պարեկների մեղքով են, որովհետև իրավիճակը հաճախ նրանք են լարում։

«Արդեն երկրորդ դեպքն է այս շաբաթվա մեջ։ Օրերս էլ մի ուրիշ պարեկ խմած վիճակում քաղաքացիական մեքենայով իրենց անշնորհք են պահել, սկսվել է վիճաբանություն, ինչը ավարտվել է ծեծկռտուքով։ Շատ դեպքերում պարեկներն են մեղավոր, հունից հանում են վարորդներին։ Ուզեցել են զրկել վարորդական իրավունքից։ Ավել-պակաս խոսել են, լարել են իրավիճակը»,- ասում է մեր զրուցակիցը։

Մեր զրուցակիցն ասում է, որ շատ դեպքերում պարեկները օրենքներին չեն տիրապետում, այդտեղից էլ ծագում են մյուս խնդիրները։

Նշենք, որ այդ անձինք ձերբակալվել և տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության:

Ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։