Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:15 29-04-2025

Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանում ամենածաղկման ժամանակն էր․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական համալսարան»-ի ունկնդիրների և դասախոսների հետ։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է հարցին, թե «կա՞ հնարավորություն ընդդիմադիր դաշտը համախմբելու և համատեղ պայքարի դուրս գալու ներկա իրավիճակի դեմ»։

«Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ ձեզ՝ ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը մտափոխվել և հիմա կարծում է, որ ընդդիմադիրները կարող են միավորվել»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ ընդդիմությունը պետք է միանա և հեռացնի Նիկոլ Փաշինյանին։

«Երևի վատ երազ ա տեսել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ընդդիմություն չկա։ «Բոլորդ էլ գիտեք, որ սաղ գծած գնում ա։ Ինչ ընդդիմություն, ընդդիմություն չկա»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար ամեն ինչ պետք է անել։

«Ուր ա, թող գա ղեկավար։ Ամեն ինչ կանենք, որ ինքը ներկա լինի, միայն թե էս Նիկոլ Փաշինյանից ազատվենք։ Ասել եմ հարևանության մեջ, եթե ազատվենք՝ մատաղ եմ անելու, այդ կարգի հիասթափված եմ»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Քոչարյանը լավ չի արել։ «Ընդդիմությունը միշտ էլ կարա միավորվի, բայց Քոչարյանի հետ ինչ կապ ունի ընդդիմությունը»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ բոլոր ղեկավարներն էլ նույնն են։ «Մի հատ խելացի մարդ ընդունենք, որ մեր երկիրը ղեկավարի։ Սրան ընդունեցինք, գիշեր-ցերեկ չքնեցինք, ասեցինք լավ կլինի՝ սաղին կործանեց , սաղին թաղեց, հիմա էլ ինքը գժական պարեր ա անում։ Էն ամանը, որ ինքը դրել ա դեմը ճաշ ա ուտում, դրա մեջ մենք գերեզմաններում խունկ ենք ծխում»,- նշեց նա։

«Արդեն ժամանակն ա, որ ընդդիմությունը գործողություններ անի, սրանք արդեն համը հանում են։ Էս իշխանությունն արդեն ապրելու բան չի թողել, Քոչարյանի ժամանակ ամենածաղկման ժամանակն էր Հայաստանում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա