Ներքին 1 տարի առաջ - 18:12 29-04-2025

Փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում կտեղադրվեն դեֆիբրիլյատորներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում:

«Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։

Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված