Հայ դավաճաններ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 27-04-2025

Հայ դավաճաններ. Դավաճան Հարություն Մկրտչյանի սպանությունը Սողմոն Թեհլիրյանի կողմից

1919 թվականի անշնանը Երևանում կայացավ Հայ Հեղափոխական Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը: Խիստ գաղտնի ժողովի ընթացքում հիմք դրվեց Հատուկ գործին: «Նեմեսիս» գործողության շրջանակներում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն ու իրագործողները պետք է հայտնաբերվեին և ոչնչացվեին: Հատուկ գործն իրականացնելու համար հարկավոր էր ունենալ հայոց ցեղասպանությունն իրագործողների և բոլոր մասնակիցների ցուցակները:

Կա տեսակետ, որ ցեղասպանության կազմակերպիչ թուրքերի ցուցակներից զատ եղել է նաև հայ դավաճանների ցուցակ կամ հայ վրիժառուները հայ դավաճաններին սպանել են հարմար պահին և հանպատրաստից: Հայ դավաճաններից էր նաև Հարություն Մկրտչյանը: Նա համարվում էր Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավարը՝ Թալեաթի հայազգի գործակալներից մեկը: Նա Կ. Պոլսի ոստիկանապետ Բեդրիի միջոցով Թալեաթին է փոխանցում 250 հայ մտավորականների ցուցակը:

Հայ դավաճան Հարություն Մկրտչյանի սպանության գործը ստանձնեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը: «Ս. Թեհլիրյանը դավաճանի գործունեությանն ու նրա բնակության վայրին ծանոթանում է Կ. Պոլսում 1919 թ. սկզբին «Ճակատամարտ» թերթի աշխատակից Երանուհի Դանիելյանի միջոցով, որը հետագայում առանցքային դերակատարություն է ունենում Թեհլիրյանին Հատուկ գործում ներգրավելու հարցում: Որոշ ժամանակ հետապնդելով իր զոհին, ճշտելով նրա ինքնությունը՝ երիտասարդ վրիժառուն ի վերջո իրագործում է սպանությունը»: (Խանումյան Գ., «Սողոմոն Թեհլիրյանը և «Նեմեսիս» գործողությունը, «Վէմ», 2019, էջ 73):

Սողոմոն Թեհլիրյանը, անդրադառնալով դավաճան Հարություն Մկրտչյանի սպանությանը, հետագայում նշել է, որ դա եղել է իր անձնական նախաձեռնությունը.

«Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրէշն էր՝ մատնիչ Յարությունը. անհրաժեշտ չէ՞ր վրէժխնդրութեան առաքելութիւնս, որ վաղուց դարձել էր գոյութեանս նպատակ, նրանից սկսել…»: (Նույն տեղում՝ էջ 73):

Դավաճան Հարություն Մկրտչյանի սպանության մանրամասների մասին կարդում ենք հետևյալը. «Տեսնելով, որ տանն ինչ-որ հավաքույթ է, ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում, Թեհլիրյանը հանում է ատրճանակը և որոշում կրակել ապակու հետևից: Նա կրակում է ուղիղ դավաճանի սրտին ու տեսնում, թե ինչպես է գետնին տապալվում, ապա արագ հեռանում է: Հաջորդ առավոտ Թեհլիրյանը տեղեկանում է, որ Մկրտչյանը չի մահացել և հիվանդանոցում է: Նա որոշում է հիվանդանոց գնալ և այնտեղ ավարտին հասցնել սկսած գործը: Այս քայլից նրան հետ է պահում օրիորդ Երանուհին՝ ասելով, որ բժիշկները հույս չեն տվել: Մի քանի ժամ անց Հարություն Մկրտչյանը մահանում է»: (Օհանյան Լ., «Միլիոն ու կեսի փոխարեն. Ո՞վ էր Սողոմոն Թեհլիրյանը» «Շողակն Արարատյան», 2019, էջ 6):

Ահա այսպես, 1919 թվականի գարնանը՝ մարտ ամսին Սողոմոն Թեհլիրյանը սպանում է հայ դավաճան Հարություն Մկրտչյանին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու