Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:18 30-03-2025

Հայ դավաճաններ․ Ինչպես է Դավիթ Բեկը պատժում Սյունիքի դավաճան Մելիք Բաղըրին

Ինչպես է Դավիթ Բեկը գլխատում Սյունիքի դավաճան Մելիք Բաղըրին

1722-ից 1730 թվականների ընթացքում Սյունիքում սկսվեց ազատագրական պայքար: (1) Այդ
շարժման նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, (2) ինչպես
նաև Սյունիքը մաքրել օտարներից և ազատագրել այն: 1722 թվականին հայ ազատագրական գործիչ
Ստեփանոս Շահումյանը (3) դիմում է Վրաց թագավոր Վախթանգ 6-րդին և խնդրում, որ իր բանակում
գտնվող հայ նշանավոր զորականներից մեկին ուղարկի Սյունիք՝ (4) ազատագրական պայքարը
գլխավորելու համար: Նույն թվականի վերջին մի խումբ զինվորականների հետ Սյունիք է (5) գալիս
Դավիթ Բեկը: Դավիթ Բեկի խիզախության ու հերոսական պայքարի հետ մեկտեղ ժամանակակիցները
նշում են նաև զորավարի շատ խիստ բնավորության, (6) ինչպես նաև կարգապահության մասին: Դավիթ
Բեկը արտաքին թշնամու դեմ պայքարից զատ անողոք պայքար մղեց նաև ներքին թշնամիների՝
դավաճանների դեմ: (7) Սյունիքում գտնվող անմիաբանների ու դավաճանների ցանկում ամենահայտնի
անուններից էր Տաթևի Մելիք Դավիթը, ում անվանում էին նաև Մելիք Բաղըր: (8) Մելիք Բաղըրի
դավաճանության մասին հայ անվանի պատմիչ Լեոն մասնավորապես գրում է.

«Բայց կար ավելի վտանգավոր դավաճան: Դրա անունն էր Մելիք Բաղըր. (9) հիմնելով իր համար
առանձին բերդ, նա մեծ շփոթություն էր մտցնում հայերի մեջ և նրանց ամեն մի գործը (10) հասցնում
էր շահ Թահմազի ականջին: Ինչպես հատուկ է ստոր դավաճաններին: Մելիք Բաղըրը, ճաշի
հրավիրելով իր մոտ 55 նշանավոր մարդիկ հայոց զորքերից, բոլորի (11) գլուխները կտրել տվեց և
ուղարկեց շահին: Քանի կենդանի էր այդ մարդը, հայերի միաբանությունը միշտ վտանգված պիտի
լիներ. ուստի Սղնախում (12) վճռված էր քարուքանդ անել նրա բերդը, վերացնել մեջտեղից այդ
անխիղճ մատնիչին»: (Լեո, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ, Երևան, 1986, էջ 462):

Մելիք Բաղըրի բերդը հավանաբար Որոտնա բերդն էր, որ գտնվում է Տաթևի մոտ: Վրաստանից Սյունիք
հասնելուն պես (13) Դավիթ Բեկը ամենից առաջ պայքար մղեց դավաճան Մելիք Բաղըրի դեմ.
«Տաթևի Մելիք Դավիթը, մահմեդականություն ընդունած մի ստոր մարդ, որ կոչվում էր Բաղըր, զորք
հանեց (14) Դավիթ Բեկի դեմ: Կռվի մեջ հաղթվելով, ուրացող մելիքը ընկավ հայերի ձեռքը: Դավիթ
Բեկը ուղարկեց նրան Շնհեր, ուր նա (15) եկեղեցում ամբողջ տասներկու օր պիտի կրկներ բազմության
առաջ ժողովրդական մի առած. (16) «Լույսը Լուսավորչի հավատին, վայ ուրացող մարդուն»: Դրանից
հետո դավաճանը (17) գլխատվեց և այդպիսով ազգային գործը ազատվեց մի չար թշնամուց»: (Նույն
տեղում՝ էջ 477-478): (18) Դավիթ Բեկը գլխատելուց հետո Մելիք Բաղըրին գրավեց նաև նրա բերդը
ու վերացրեց (19) մահմեդականների համար Սյունիքում կարևոր ամրություն հանդիսացող այդ
տարածքը: Դավիթ Բեկի կողմից Սյունիքի դավաճաններից մեկը ստացավ իր արժանի պատիժը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի