Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 15:00 24-04-2025

Ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմությունն է, եթե մոռանանք պատմությունը, ապագա չունենք․ հարցում

Այսօր ապրիլի 24-ն է, լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞վ է կարևոր Ցեղասպանությունը հիշելը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Ցեղասպանությունը հայ ազգի պատմությունն է և դա մոռանալ չի կարելի։
Հարցում իրականացնելիս հանդիպեցինք նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին։
«Ցեղասպանությունը, դա մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու, խնկարկելու օր է»,- պատասխանեց նա։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա բոլոր առումներով կարևոր է հիշել Ցեղասպանությունը։
«Ամեն ինչով, հարգենք պատմությունը»,- նշեց նա։

«Մեր ազգի խնդիրն է եղել, միշտ էլ պետք է հիշենք»,- պատտասխանեց մեկ այլ անցորդ։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ցեղասպանությունը մոռանալը նշանակում է մոռանալ պատմությունը։
«Դա ազգի պատմությունն է։ Ազգը, որը մոռանում է իր պատմությունը, չի կարող ապագա ունենալ։ Պատմական բոլոր իրադարձությունները կարևոր են ու ուսուցողական, բայց այսօր ժողովուրդը դասերըչի սերտել։ Ցեղասպանությունը եղել է, շարունակվում է և դրա վտանգը առավելևս ուժոեղանում է»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ