Երևան +18°
copy image url
Միտք 11 ամիս առաջ - 17:26 25-06-2023

Կարևոր է ճիշտ միջնորդը. եթե 1917-ին լիներ Լուկաշենկոն, պատմությունն այլ կերպ կզարգանար. Վ. Հովհաննիսյան

Ռազմական բունտի առաջին ժամերին Պուտինի ելույթում կատարվողը հեռավոր 1917-ի անալոգիայով դիտարկելը բավականին ճշգրիտ էր իր պատմական մասշտաբայնությամբ։ Բայց իսկապե՞ս շատ հեռավոր է չարաբաստիկ 1917-ը։ Ռուսաստանը կրկին համաշխարհային առճակատման մեջ է, և ֆրոնտի փլուզումը հանգեցնելու էր Ռուսաստանի համար ահռելի կորուստների, որոնց ճշգրիտ սահմանները դժվար է պատկերացնելը։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Դա մեր 5+2 շրջանը չէ, որը մեր պետական ինֆանտիլիզմի պատճառով քանդվեց։ Դա Ռուսաստանն է՝ իր անծայրածիր չափերով ու 150 մլն բազմազգ բնակչությամբ։

Որքանո՞վ էր իրական քաղաքացիական պատերազմի հնարավորությունը Ռուսաստանում։ Դրա պատասխանը նույն Պուտինի օրոք կասեցված չեչենական պատերազմի, ազգայնական–գլոբալիստական հոսանքների ներկայիս գերսրվածության, և իհարկե, անարդարությունների տիրույթում է։ Մյուս կողմից, 24 ժամվա ընթացքը ցույց տվեց, որ լայն զանգվածները հակված չէին ողջունելու «հեղափոխական զարգացումները»։

1917-ի անալոգիան ճշգրիտ էր նաև այլ ժողովուրդների տեսանկյունից, մասնավորապես՝ հայ ժողովրդի, որի մի մասը ուրախանում էր ռուսական դեպքերով։ Ուղղակի ապշեցուցիչ է, որ 100 տարվա պատմությունը, երկու անգամ ձեռք բերած անկախ պետականությունը, հաղթած և պարտված պատերազմները ու անհամար աղետները հայ ժողովրդին չեն հասունացրել, և մեր պետական մտածողության մակարդակը գրեթե հեռավոր 1917-ի վրա է։

Ստացվում է՝ մենք պատմական որևէ տարեթվից հետևություն չենք անում. ո´չ 1915-ից, ո´չ 1918-ից, 1920-ից, 2018-ից, և ոչ անգամ՝ 2020-ից։ Հայ ժողովրդին այդպես էլ նրա վերնախավերը չբացատրեցին, թե ո´ր տարեթիվը ի´նչ սխալների կամ ինչ զարգացումների հետևանք էր։ Բայց դրա համար պետք էր, որ նախևառաջ վերնախավերն իրենք հասկանային։ Պաթոլոգիկ ցիկլը 100-200 տարի գործել է անխափան։ Սա նշանակում է, որ մենք բոլորս հիմա համատեղ հասունացնում ենք նոր ողբերգական ամիս-ամսաթիվ։

Անխուսափելի՞ է այս ընթացքը. միանշանակ՝ ոչ։ Մենք արդեն ունենք ազգային-առաջադիմական լավ պոտենցիալ, որը մերժում է բոլշևիզմի նախկիններ-նորեր դրոշը, մերժում է տգիտությունը որպես ազգային արժեք ընկալելը, տեսնում է հասարակական համակեցության և արդար բարքերի կարևորությունը, և տեսնում է ժամանակակից պետության հնարավորությունը։

Այդ մարդկային պոտենցիալը մենք ունենք, իհարկե դժվար է լինելու, որովհետև դիմացը կանգնելու են բոլշևիզմի, տգիտության, խեղճության կուռ շարքերը՝ իրենց առաջնորդներով։

Եվ վերջում. երեկվա պատմական օրը ցույց տվեց, թե որքան կարևոր ինստիտուտ է միջնորդությունը և ճիշտ միջնորդը։ Պայմանական ասած, եթե 1917-ին լիներ Լուկաշենկոն, չէր բացառվում, որ պատմությունը այլ կերպ զարգանար։ Եթե 2018-2020 թթ-ին ճիշտ հասկանայինք միջնորդության (Մինսկի խումբ) բովանդակությունը և մեսիջները, ապա հնարավոր է՝ պատերազմ չլիներ, և չլիներ աղետը։

Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք»։

Ամենից շատ դիտված

14:03 Կարմիրբերետավորի կինը բռնաբարվել էր, հետո փող վերցրել․ փաստաբան
22:11 Սպանություն՝ Օձունում. տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ՝ գլխի շրջանում վնասվածքներով մարմինը. shamshyan.com
13:40 Քո ֆիզիկական ներկայությունը խոսում ա, թե ինչքան խաշլամա ես կերել, ինչքան գառ ու խոզ ես կերել․ Սրբազան
10:29 Խուլիգա՞ն եք, արա՛. լարված իրավիճակ՝ Սուրբ Աննա եկեղեցու մոտ. կան բերման ենթարկվածներ
18:33 Ամոթը քեզ, ա՛յ ոչխար. լեզվակռիվ՝ ԱԳՆ-ի մոտ
08:29 Բագրատ Սրբազանի մեքենան ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում
21:00 Փաշինյանի տիկտոկյան էջը վարող Ռուպր Դավոն գրանցվա՞ծ աշխատող է․ Արայիկ Հարությունյանը համառորեն չի պատասխանում
12:55 Սիսիանում ոստիկանները մարդկանց մեքենայից իջեցնում ու գազ են փչում աչքերին․ ահազանգ
19:30 Ալավերդիում հեղեղ և փլուզում չէին լինի, եթե ճանապարհը ճիշտ կառուցված լիներ
12:00 Հանգի՛ստ պահի քեզ․ կարմիրբերետավորները հայհոյում և հարվածում են ԱԺ պատգամավորին