Մամուլ 1 տարի առաջ - 08:23 24-04-2025

Փաշինյանը նորից Սյունիք է գնում․ ինչ է կորցրել այնտեղ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վերջին մեկ ամսվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է պատրաստվում Սյունիք այցելել, առաջինն ապրիլի 12-ին էր` այդ այցի գլխավոր «մեղավորը» տիկինն էր՝ իր «կրթարշավով», որի հերթական կանգառը Մեղրին էր: Փաշինյանն էլ, որ պարտաճանաչ մասնակցում է կնոջ կազմակերպած հանդիպումներին, իր գրաֆիկը հարմարեցրել էր տիկնոջ օրակարգին եւ մեկնել Սյունիք: Այդ այցի ժամանակ` ձեռքի հետ էլ մասնակցեց Կապանի պարեկային նոր վարչության բացման միջոցառմանը, այցելեց մի քանի գյուղ եւ իր հայտնի` ատամ լվանալու ելույթն ունեցավ: Հիմա կրկին որոշել է այցելել Սյունիք․ մայիսի 10-ին՝ Կապան, 11-ին` Քաջարան, քանի որ Աննա Հակոբյանն այդ օրերին որոշել է կրթել նշված համայնքների «տգետներին», եւ այդ հանդիպումներին, որպես բանախոս, մասնակցելու է նաեւ Փաշինյանը։

Նախորդ այցի ընթացքում Փաշինյանն այդպես էլ չայցելեց սահմանամերձ Խնածախ եւ Խոզնավար, որտեղ վերջին շաբաթներին ամենօրյա ռեժիմով կրակում են: Հայտնի չէ՝ այս անգամ այցելելու է, թե ոչ։ Փաշինյանից հետո ՔՊ-ականները փորձել են սրբագրել «շեֆի» բացթողումը` պատգամավորներ Դավիթ Դանիելյանն ու Արսեն Թորոսյանն այցելել էին այդ համայնքներ: Իսկ նրանց այցից մեկ օր անց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր` Արմեն Խաչատրյանն էին այցելել։ Պարզ է, որ ՔՊ-ում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, չկա թիմային միասնություն եւ գործողությունների համաձայնեցված ծրագիր, հակառակը՝ ընտրություններին ընդառաջ թեժ մրցակցություն է սկսվել, բոլորն ակտիվացել են, փորձում են իրենց գոյության մասին հիշեցնել, որ դուրս չմնան հաջորդ ցուցակից։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում