Ներքին 2 տարի առաջ - 13:38 05-10-2023

Կորցրել եմ 3 տուն, հայրենիք, գործ, բայց չեմ կորցրել հույսս, ապրելու ցանկությունս․ Լյոկա

Արցախցի երգիչ Վալերի Լյոկա Ղազարյանը գրում է.

«Երկար չեմ պատմի՝ թէ ինչերի մեջով անցանք, արտադրամաս ունենալու երազանքին հասնելու համար:

Երկար տարիներ մտածել ու գծել եմ, 2020-ից հետո այս գաղափարի շուրջ հավաքվեցին ընկերներս, հավաքվեց մի ուժեղ թիմ ու մենք սկսեցինք գնալ մեր երազանքի հետևից:

Երևանում արդեն գործող արտադրամասը տեղափոխեցինք Արցախի սիրտ, Ստեփանակերտ:
Որոշեցի, որ ես որպես Արցախցի, եթե ինչ որ բանի հասնեմ այս կյանքում, դա պետք է անեմ Արցախում:

Թիմը մի քանի անգամ մեծացրեցինք, ավելացրեցինք սարքավորումները, նոր մոդելների վրա սկսեցինք աշխատել, նոր համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք Իրանի ու Ուզբեկիստանի գործնկերների հետ, կարծես թէ ամեն ինչ լավ էր, բայց, սկսեց Բլոկադն:

Ես չեմ պատմի ինչ գնով մենք հասանք այդ երազանքին, կոպեկ կոպեկ հավաքելով թէ գիշեր ցերեկ չքնելով, շատ ծանր ու դժվար էր, բայց մենք հասանք:

Մենք կորցրցինք մեր հայրենիքը Արցախը:

Ես կորցրեցի իմ տունը, արդեն 3րդ անգամ, տան հետ կորցրեցի նաև արտադրամասը:
Ես կորցրել եմ ամեն ինչ, 3 տուն, հայրենիք, գուրծ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել հույսս, հավատս ու ապրելու ցանկությունս:

Խաղաղություն մեր ազգին, մնացածը մենք կստեղծենք»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին