Խաղաղությունը փակուղում է, իսկ Հայաստանի տարածքների հանձնումը շարունակվում է
copy image url

Խաղաղությունը փակուղում է, իսկ Հայաստանի տարածքների հանձնումը շարունակվում է

Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 19:00 23-04-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Նայած որ գործընթացը․ Հայաստանի տարածքների հանձնման գործընթացը շարունակվում է։ Չի բացառվում, որ ինչ-որ տեղ ևս դեմարկացիա տեղի ունենա, դելիմիտացիա տեղի չի ունենում, միայն դեմարկացիա, այսինքն՝ սահմանագծում տեղի չունենում, ուղղակի իրականցվում է սահմանների զատում՝ Ադրբեջանի պահանջած ձևաչափով»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մհեր Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը փակուղում է։


Հրանտ Միքայելյան

Նշենք՝ օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ Այս հայտարարությունը հարցեր է առաջացնում առ այն, թե ինչի՞ շուրջ են այդ քննարկումներն ընթանում, քանի որ հունվարի վերջին կողմերը համաձայնության էին եկել սահմանազատումը շարունակել Հայաստանի հյուսիսից՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հատման կետից։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա քաղաքագետը նշում է, որ այն ևս փակուղում է։ Նա հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերից հետո, երբ Նյու Յորքի բանակցությունները տապալվեցին, Ադրբեջանի հետ բովանդակային բանակցություններ չկան։ «Այսինքն՝ կարելի է ասել, որ նախորդ տարվա սեպտեմբերից առարկայական բանակցություններ չկան, քանի որ Ադրբեջանն իր ուզածը ստացել է, բայց որևէ՝ նույնիսկ փոքր պատասխանատվություն չի ցանկանում իր վրա վերցնել»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է փոխվարչապետի գրասենյակի կողմից նման հայտարարություն տարածվում՝ Հրանտ Միքայելյանը պատասխանեց՝ գործող իշխանությունների կողմից գլխավոր քաղաքականություն է հռչակվել այսպես կոչված «խաղաղության օրակարգը» և «Խաղաղության խաչմերուկ»-ը։

«Այստեղ եթե ճանաչեն, որ տապալվել են այս հարցում, ապա պետք է հայտարարեն, որ ամբողջ արտաքին քաղաքական օրակարգը և ողջ արտաքին քաղաքականությունը տապալված է։ Որովհետև այդքան կորուստներից հետո իշխանությունների կողմից մատուցվում էր, որ մենք սա կորցրեցինք, նա կորցրեցինք, բայց վերջում խաղաղություն ենք ունենալու։ Հիմա էլ ոնց կասեն, որ ամեն ինչ կորցրեցինք, բայց խաղաղություն չի լինելու։ Դրա համար էլ փորձում են ստեղծել պատկեր, իբր թե ամեն ինչ շարունակվում է։ Ցավոք սրտի, ի տարբերություն ֆուտբոլի՝ դիվանագիտությունն այդքան միանշանակ չէ, և երբ Հայաստանի հավաքականը 6։1 հաշվով պարտվում է Վրաստանին, դա բոլորի համար ակնհայտ է, բայց այդքան ակնհայտ չէ Հայաստանի շատ ավելի մեծ հաշվով պարտությունը՝ դիվանագիտական, քաղաքական և այլ ճակատներում»,- ասաց նա։

Հրանտ Միքայելյանը հավելեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն հաստատելու գործընթացը փակուղու մեջ է։ «Եթե մենք խոսենք այն գործընթացի մասին, որի վերջում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է լինելու, այդ գործընթացը փակուղու մեջ է, բայց եթե խոսենք Հայաստանի տարածքների հանձնման մասին, այդ գործընթացը չի էլ ընդհատվել ու ցանկացած պահի կարող է վերսկսվել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ