Ներքին 1 տարի առաջ - 10:50 23-04-2025

Աշտարակում «Opel»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը խմած է եղել. ընտանիքի անդամները, երեխան ու հղի կինը հոսպիտալացվել են. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 58-ամյա Հարություն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում՝ գրողի հուշարձանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով Հարություն Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Կարինե Գ.-ն, 25-ամյա Լիլիթ Գ.-ն և 2 տարեկան Հարություն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Քրիստինե Մ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Աշտարակի բնակիչներ՝ 3 անչափահաս երեխաներ, ովքեր մինչ մեծահասակների ու փրկարարների ժամանումը իրենք են ավտոմեքենայից դուրս բերել վիրավորին, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ:

Հրշեջ-փրկարարներն այնուհետջ հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արման Սարգսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Քրիստինե Մ.-ն հղի է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի