Ներքին 1 տարի առաջ - 19:52 22-04-2025

Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է (լուսանկարներ, տեսանյութ)

Ս.թ. ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն ստանձնել էր Fastex-ը։

Զատկի տոնի առիթով Հայաստանի 50 հայտնի և տաղանդավոր նկարիչներ նկարազարդումներ են արել հրապարակում տեղադրված հավկիթների վրա, որոնք վերջում ստացել են տոնական օդապարիկների տեսք։

Արվեստի այս հետաքրքիր նախաձեռնությունն ուղեկցվել է նաև սիրված երաժշտական բենդերի կատարումներով։

Տոնական տրամադրությունն ապահովել են The Kindergarden, Vanakan, ինչպես նաև Miqayel Voskanyan & Friends բենդերը։

Fastex-ը և ftNFT-ն միջոցառմանը ներկայացրել են իրենց նորարարական լուծումները, թվային և ֆիզիկական արվեստի համադրությամբ ստեղծված ftNFT հարթակը։

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցել Զատկի հավկիթներով մրցույթին։

Fastex-ի աջակցությունը «Զատիկ» ֆեսթին ևս մեկ անգամ ընդգծում է ընկերության պատրաստակամությունը՝ նպաստելու մշակութային և համայնքային նախաձեռնությունների անցկացմանը և վերահաստատելու իր դերը նորարարական լուծումների զարգացման գործընթացում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի