Fastex-ը մասնակցել է DigiTec-ին․ Web3 քննարկումներ նորարարության և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ (տեսանյութ, լուսանկարներ)
copy image url

Fastex-ը մասնակցել է DigiTec-ին․ Web3 քննարկումներ նորարարության և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ (տեսանյութ, լուսանկարներ)

Ներքին 7 ամիս առաջ - 16:45 09-10-2024
Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ DigiTec Expo 2024-ի շրջանակում Fastex-ը ներկայացրել է իր վերջին նորարարական լուծումները` հանդիսանալով միջոցառման գլխավոր գործընկեր։ Meridian Expo Center-ում հոկտեմբերի 4-6-ը աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանել շուրջ 30,000 այցելու, ավելի քան 15 լրատվական, 200 մասնակից՝ ներկայացնելու իրենց նորարարական լուծումները։

DigiTec Expo 2024-ին ներկայացված էին Էկոհամակարգի Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտոփոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը, AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

DigiTec Expo 2024-ի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին մասնակցել են հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ՝ կիսվելով իրենց գիտելիքներով և փորձով։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը պանելային քննարկմանը ներկայացել է «Նորարարությունը՝ պաշտպանված օրենդրությամբ․ թերի օրենսդրության կարգավորումների ռիսկերը Հայաստանում» թեմայով։ Պանելային քննարկումը վարել է Firo-ի գլխավոր կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։ Կրիպտո ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հետաքրքիր և արդյունավետ քննարկմանը մասնակցել են Blockstars-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Bitcoin Armenia-ի գործադիր տնօրեն Էդուարդ Ավետիսյանը և Layerswap-ի գործադիր տնօրեն Արամ Քոչարյանը։

Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծին և կրիպտոակտիվների ոլորտի վրա դրա ազդեցությանը։

Վարդան Խաչատրյանը նշել է․ «Հասկանալ և ընդունել օրենսդրական կարգավորումները՝ նշանակում է լինել մեկ քայլ առաջ։ Հայաստանում կրիպտոակտիվների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն ունեն բացեր, այնուամենայնիվ, կան հստակ կետեր, որոնք թույլ են տալիս իրավական դաշտում ծավալել գործունեություն։ Այս գործընթացն օրեցօր մեծ թափ է հավաքում»:

Fastex-ի համար այս ձևաչափը տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտով հետաքրքրվողների հետ քննարկումների, նոր ծանոթություններ ձեռք բերելու և գործունեություն համար բարենպաստ Web3 հարթակներ գտնելու հնարավորություն էր:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր