Ներքին 1 տարի առաջ - 18:17 22-04-2025

Ինչո՞ւ է ձգձգվում Տավուշում սահմանազատման նոր փուլը. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ է ձգձգվում Տավուշում սահմանազատման նոր փուլը

Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին։ Դա Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտում է, որտեղ հատվում են Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանները։

Տավուշի սահմանագոտում ծառայող պայմանագրային զինծառայողները իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ այդ հատվածում սահմանազատումը պետք է սկսվեր ապրիլի 15-ին, եղանակային պայմանները դրա համար բարվոք են։

Ըստ սահմանապահ զինծառայողների՝ սահմանազատումը ձգձգվում է այն պատճառով, որ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին տարածքներ են տրվելու, հայկական դիրքերը դեպի թիկունք են տեղափոխվելու,իսկ նոր դիրքերը փորված, կահավորված չեն։

Սահմանապահները հայտնեցին, որ սահմանազատման նոր փուլի հետևանքով նոր սահմանագիծն ավելի մոտ է լինելու մեր բնակավայրերին, ավելի է դժվարանալու գյուղացիների կողմից հողեր մշակելը, անասնապահությամբ զբաղվելը, ինչպես դա եղավ Կիրանց, Բերքաբեր,Բաղանիս գյուղերի դեպքում»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա