Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:39 21-04-2025

Հռոմի պապը մահացավ, Էրդողանի ազդեցությունը մեծանում է, Պուտինը հաստատեց․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 21-ի միջազգային կարևոր լուրերը:

Այսօր առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Պոնտիֆիկոսը իր մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում: Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին։
«Սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր ժամը 07:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջ և նրա Եկեղեցու ծառայությանը», - ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել էր հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացնելու մասին. համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Համաձայնագրի հիմնական դրույթներն են.
Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս օգտագործել իրենց տարածքները՝ աջակցելու անջատողական շարժումներին, որոնք սպառնում են իրենց տարածքային ամբողջականությանը, Մոսկվան և Թեհրանը համագործակցում են միջազգային ահաբեկչության և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում, երկրները մտադիր են ընդդիմանալ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը և դրանց ներդրումը համարում է միջազգային անօրինական գործողություն, Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են խթանել համագործակցությունը երկու երկրների ԶԼՄ-ների միջև ապատեղեկատվությանն ու բացասական քարոզչությանը հակազդելու համար, Մոսկվան և Թեհրանը միմյանց հնարավոր օգնություն կտրամադրեն բնական և տեխնածին աղետները կանխելու համար, Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը պայմանավորվում են գնի շուրջ մոտեցումները, Ռուսաստանը և Իրանը շահագրգռված են խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերով, ներառյալ միջուկային էներգիայի օբյեկտների կառուցումը:
Համաձայնագիրը կնքվել է 20 տարով` ավտոմատ երկարաձգմամբ հետագա հնգամյա ժամկետների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա