Ներքին Հարցում 1 տարի առաջ - 16:29 19-04-2025

Հարկ վճարելը հերոսություն չէ․ հերոս են մեզ համար զոհված տղաները․ հարցում

Ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն է։ 1992 թվականի այս օրը առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները:

Իսկ 2021 թվականին որոշում ընդունվեց՝ ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր:
Նշենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հերոսը հարկ վճարողն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ հերոսական օր է այսօր։ Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հարկ վճարողը հերոսացվում»։

Հարցվածներից ոչ ոք չգիտեր, թե ինչ օր է այսօր։ Քաղաքացիների մեծամասնության կարծիքով՝ հերոս են հայրենիքի համար կռված տղաները։

«Հարկ վճարողը ոնց կարա հերոս լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա լավ գաղափար չէ։ «Հերոսացնելը սխալ է, դա քաղաքացիների պարտքն է։ Հերոսները գիտեք որտեղ են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ հարկը վճարելը սովորական պարտականություն է։«Դա քաղաքացու սովորական պարտականություն է, դա հերոսանալու առիթ չի»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դա ծիծաղելի է։ «Ում, որ պետք ա հերոսացնել, չեն հերոսացնում, ստից բաների վրա ինչ ասես՝ կարան անեն»,- ասաց նա։

«Ես դա չեմ ընդունում։ Հերոս տղաները մեր կյանքի համար զոհված տղաներն են , փառք նրանց»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա