Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:53 18-04-2025

Սերժ Սարգսյանի արդարացումը բեկանվեց, արցախցիների ակցիան, Սամվել Շահրամանյանը խոսեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 18-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի», և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով նոր քննություն կիրականացվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 2024թ․ մայիսի 31-ին հրապարակել է Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը։ Ի դեպ, հենց այս արդարացման վճիռը չներվեց դատավորին, վերջինիս լիազորությունները կարճ ժամանակ անց դադարեցվեցին։

Այսօր մի խումբ արցախցիներ հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց և հանդիպում էին պահանջում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Նրանք պահանջում էին աջակցել իրենց, որպեսզի «թալանը հետ վերադարձվի»: Լրագրողների հարցին, թե ումի՞ց են պահանջում թալանը հետ վերադարձնել, բողոքի ակցիան առաջնորդողներից Արթուր Օսիպյանը պատասխանեց, որ Արցախում գործող հիմնադրամների, նախարարությունների միջոցով տարբեր կլորիկ գումարներ են տրվել տարբեր հայտնի և անհայտ մարդկանց, ու իրենք պահանջում են, որպեսզի այդ ցուցակները հրապարակվեն: Կարճ ժամանակ անց դուրս եկավ Սամվել Շահրամանյանը և Արցախի ներկայացուցչության դիմաց պատասխանեց հավաքվածների հացերին: Ակցիայի մասնակիցներն առաջարկում էին միասին գնալ դատախազություն: Շահրամանյանն ասաց, որ երկուշաբթի օրը պատրաստ է ընդունել իրենց, քննարկել ու միասին դատախազություն գնալ:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ տեղահանումից հետո մենք մինչև այսօր Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունեն, եթե դա ճնշում է, ուրեմն՝ կա ճնշում: «Մեզ հետ պետք է հաշվի նստել: Բոլոր խնդիրները՝ սոցիալական, ունեն իրենց լուծումները և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաև աջակցել ՀՀ կառավարությանը և այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար է, սա անթույլատրելի է»,-ասել է նա: Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Սոֆիայում հանդիպելու առաջարկը մերժելուն՝ Արցախի նախագահն ասել է․ «Նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը և մենք քննարկել ենք Սոֆիա գնալու հարցը Ազգային անվտանգության խորհրդիի նիստի ժամանակ, և տվել ենք դրական պատասխան: Բացի դրանից 15 օր անց եղել է Բրատիսլավիայում հանդիպելու առաջարկ, որը մենք ընդունել ենք և մեր պատվիրակությունը գնել էր տոմսերը այնտեղ գնալու, բայց Ադրբեջանը մերժել է: Այս շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի ներկայացուցիչները տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են Ադրբեջանի հետ»։

Պարոն Աբազյանի հետ երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում ենք աշխատել, գործընկերարային հարաբերություններ ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուղղորդո՞ւմ է իրեն, թե՞ ոչ։ «Բացի այդ, մեր հարաբերություններն ուղղված են մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվիր առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհայտ կորածների այդ հանձնաժողովի ղեկավարը: Միայն այդ շրջանակներում ենք շփվում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Սամվել Շահրամանյանին «կուրացիա» է անում անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա