Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:35 02-04-2025

Ալիևի անվերջ պահանջները, ՌԴ մուտքը խստացվում է, Թուրքիայի ընդդիմության ակցիան․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 2-ի միջազգային կարևոր լուրերը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն ունի երկու պայման:
«Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ «Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը» (ձևակերպումը Ալիևինն է) միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի հանումը Հայաստանի Սահմանադրությունից մեր «օրինական պահանջն է»։
Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա «պետք է» ընդունի Ադրբեջանի այս երկու «օրինական» պայմանները»,- ասել է Ալիևը:

Թուրքական ընդդիմությունը նոր՝ մեկօրյա ակցիա է նախաձեռնել՝ պահանջելով ազատ արձակել երկու շաբաթ առաջ ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Թուրքիայիառաջատար ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության ներկայացուցիչները կոչ էին արել այսօր 24 ժամով դադարեցնել սպասարկման ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը։ Որպես հետևանք Ստամբուլում գործող խանութների և սրճարանների մի զգալի մասը այսօր փակ էր, այն օբյեկտներն էլ, որոնց սեփականատերերը չէին հետևել ընդդիմության կոչին, հիմնականում դատարկ էին։
Իշխանության ներկայացուցիչներն այս քայլը անվանել են «տնտեսական սաբոտաժ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»