Ուղիղ եթեր
Չկրակելու հրամանի մասին հայտարարությունը հիմարություն է. կարող ենք գրել` Ավան, պալատ N 8` Փաշինյան Նիկոլ 
copy image url

Չկրակելու հրամանի մասին հայտարարությունը հիմարություն է. կարող ենք գրել` Ավան, պալատ N 8` Փաշինյան Նիկոլ 

Մամուլ Արտաքին 6 ժամ առաջ - 10:35 16-04-2025
«Ախր ամեն հիմարություն ինձ համար շատ դժվար է մեկնաբանել։ Նախ հրադադարի ռեժիմի պահպանումը Փաշինյան Նիկոլի հրամանով չէ, այդ հրադադարի ռեժիմը կնքվել է դեռևս 1994-ի մայիսի 12-ին։ Հրադադարի ռեժիմը միայն զենքով կրակելը չէ, դա նաև անձնակազմի և զինտեխնիկայի տեղաշարժի արգելքն է։ Ինքը, երբ նման կարգադրություն է տալիս, կարող ենք այդտեղից տրամաբանական հետևություն անել, որ մինչ այդ կար հակառակ հրամանը, այսինքն` ինքը ասում էր` կրակե՛լ, հիմա ասում է`չկրակե՛լ։ Եթե չի ասել նման բան, հիմա ոնց է ասում` հրաման եմ տվել, որ չկրակեն։ Հիմարություն է բառի ուղիղ իմաստով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը հրամայել է, որ բանակը չկրակի։

Նահապետյանի խոսքով` նման կարգադրությունները, հրամանները վաղուց կանոնակարգված են։
«Մարտական հենակետի ավագը չի լսելու, թե Փաշինյան Նիկոլն ինչ է ասել, ինքն առաջնորդվում է այն հրամաններով, կանոնագրքերով, որ գոյություն ունի։ Օրինակ, եթե հակառակորդը կրակում է կամ անձնակազմի տեղաշարժ հարձակման միտումով և մարտական հենակետի ավագը դա գնահատում է որպես հարձակում, ինքը վերադասից ոչ թե թույտվություն է ստանում պատասխան տալու, այլ ընդամենը իրազեկում է, որովհետև իր պարտականությունների մեջ մտնում է հրաման` պահպանությունից անցնել պաշտպանության»,- ասաց նա։ Նահապետյանը շեշտում է` Նիկոլ Փաշինյանը նամն հրաման արձակելու լիազորություն ունի միայն մեկ դեպքում. «Փաշինյանը նման լիազորություններ ունի միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն ԱԺ-ի կողմից ընդունված իրավական ակտով գտնվում է պատերազմի մեջ, երբ որ իրավական ակտ է ընդունվում Հայաստանը պաշտոնապես դիմում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` փաստելով և արձանագրելով, որ ինչ- որ պետություն կամ պետությունների դաշինք իրականացնելով այս գործողությունները, որը որակվում է որպես ագրեսիա ինքնիշխան տարածքի նկատմամբ, որակվում է որպես չհայտարարված պատերազմ և ըստ այդմ դրանից բխող բոլոր հետևություններով։ Քանի դեռ Հայաստանը իրավական ակտով պատերազմի մեջ չէ ԶՈւ թիվ 1 պատասխանատուն ԶՈւ գլխավոր շտաբի պետն է, որը իրավունք ունի ինչ-որ հրամանաններ, կարգադրություններ արձակել ամբողջ ԶՈւ-ում։ Կարող ենք գրել` Ավան, պալատ համար 8, չկրակե՛լ, նախկինում` կրակե՛լ։

Ուրեմն ինքը նախկինում տվել է կրակելու, հրադադարի ռեժիմը խախտելու հրաման, հիմա ինքը այդ հրամանը կասեցնում է, ասում է` ես տալիս եմ չկրակելու հրաման»։

Դիտարկմանը, որ արդյոք նման հայտարությամբ Նիկոլ Փաշինյանը չի հաստատում հայկական կողմից հրադադարի խախտման Ադրբեջանի պնդումները, Նահապետյանը նկատեց`

«Իհարկե Փաշինյանն ուղղակի հաստատում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն առ այն, որ հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

22:21 Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից
22:00 6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
23:16 Վատ սերունդ չկա, մի քիչ գրքից են հեռվացած. գյումրեցի մանկավարժ
22:35 «Կրթվելը նորաձև է» արշավը Սյունիքում. հավաքել են հեռախոսները, ստուգել պայուսակներն ու գրպանները
21:37 Կրկեսը հեռանալու է, մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան
17:32 Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել արցախցիներին տրվող 40 հազար դրամ օգնությունը
23:00 Նշխարներ՝ դաստիարակության մասին արցախցի ավանդապահ ծնողների՝ Գրիգոր և Նինա Սարգսյանների պատկերացումներից
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին