Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:56 15-04-2025

7 տարի երկրի ղեկին են, բայց շարունակում են ուրիշներին մեղադրել թալանի, կոռուպցիայի համար. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ներքաղաքական փսիխոզն այն աստիճանի է, որ 7 տարի իշխող կուսակցությունը դեռ իրեն ընդդիմություն է զգում, իսկ ավելի վաղ իշխանություն եղած այսօրվա մի շարք ընդդիմադիրներ չեն գիտակցում, որ իրենց մատնանշած վատ ժամանակներում հենց իրենք են եղել իշխանությունը։

Հանրապետականները շեշտում են, թե 2013-ից սկսվեց ժողովրդի ու պետության դեգրադացման գործընթացը, երբ խարխլվում էր անվտանգության համակարգը, 2015-ից սկսած՝ երկրում քայքայիչ զարգացումներ եղան ազգային ինքնագիտակցության առումով, 2016-ին ահաբեկչական գործողություններով քանդվեց երկրի ինքնապաշտպանական համակարգը, ստեղծվեցին պայմաններ Նիկոլի ու նրա ոհմակի գալու համար։

Հա բայց ո՞վ էր այդ ժամանակ իշխում երկրում։ Գիտեի՞ք խնդրի լրջությունը, թույլ չտայիք։ Դիմեիք կոշտ միջոցների հանուն հայրենիքի։ Բազում հաստավիզներ ունեիք, որոնցով հարցեր էիք լուծում։ Նիկոլի հարցերն էլ լուծեիք։

2012-13 թվականներին երբ ես նախագահի ու վարչապետի դռները ծեծում էի հայկական արբանյակի համար, ինձ պատասխանում էին, թե դա թանկ հաճույք է, մենք դրա մասին չենք կարող մտածել։ Հետո ինչ-որ բան սկսեցին, բայց կիսատ թողեցին, իսկ Նիկոլը մի լուցկու տուփի չափ սարք ուղարկեց տիեզերք' ժողովրդին խաբելով, թե արբանյակ է արձակել։

2011-13 թվականներին երբ նույն նախագահի դռները ծեծում էի ազգային գաղափարախոսական ծրագրի անհրաժեշտության հարցով, ինձ պատասխանում էին, թե աշխարհն այնքան արագ է առաջ գնում, որ հիմա ազգային գաղափարախոսությունները արդեն հնացած կատեգորիա են։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը լրջորեն մշակում էր իր «ազգային» գաղափարախոսական ծրագիրը, իսկ Թուրքիան շարունակում էր առաջնորդվել Քեմալ Աթաթուրքի 1921 թվականին մշակած ծրագրով։

Երեկվա իշխանությունները այսօր բողոքում են, թե այսօրվա բոլոր ողբերգությունների հիմքը դրվեց այն ժամանակ։ Է, չթողնեիք, կանխեիք, ԱԱԾ-ն էլ, ոստիկանությունն էլ, մնացած բոլոր կառույցները ձեր ձեռքում էին։ Թույլ չտայիք թշնամական ուժերի զարգացումը երկրում։ Հիմա ումի՞ց եք բողոքում, երբ այն ժամանակ դուք էիք պատասխանատու։

Դա նույնն է, թե ցմահ ազատազրկված Նիկոլը վաղը բանտից հայտարարի, որ 2020-ի պատերազմի ու Արցախի ամբողջական հանձնման ժամանակ Հայաստանի իշխանության մեջ համատարած դավաճանություն էր։ Ճիշտ կասի, բայց ո՞վ է դրա պատասխանատուն։

Ի դեպ, Նիկոլի մասին։

ՔՊ-ն 7 տարի շարունակ ոչ միայն տգետների հավաքածու է, ինչպես ինքն է խոստովանում, այլև ՔՊ-ականները դեռ գլխի չեն (գուցե), որ իրենք են ղեկավարում երկիրը։ Մարդիկ 7 տարի երկրի ղեկին են, բայց շարունակում են ուրիշներին մեղադրել թալանի, կոռուպցիայի, ապօրինությունների համար։ Ձախողված ու դավաճան իշխանության համար ամենաարդյունավետ միջոցը ընդդիմադիր խաղալն է։

Խեղճ հայվանն ի՞նչ անի։

Ծուռ հայելիների թագավորություն է, որը արմատապես վերափոխելու և իրական ազգային պետություն կառուցելու ժամանակն է»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա