Ուղիղ եթեր

Տգետ լինելն ամոթ չէ, Միրզոյանն ու Ֆիդանը կհանդիպեն, «մեր Սարիկ»-ը դեռ չի պարտվել․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 20:50 11-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 11-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։ Այս մասին Ռուբինյանը տեղեկացրել է X-ում: «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ», - գրել է նա: Այլ մանրամասներ ԱԺ փոխխոսնակը չի հայտնել: Թուրքական կողմը հանդիպման մասին առայժմ չի հաղորդել։ Անթալիայում այսօր մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը, որին Հայաստանը հերթական անգամ մասնակցում է՝ արտգործնախարարի, փոխարտգործնախարարի և ԱԺ փոխնախագահի մակարդակով։ Թուրքագետների համոզմամբ՝ այս ֆորումին մասնակցությունը հայ-թուրքական կարգավորման գործընթացին չի նպաստի, քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն չունի։

Դատարանն այսօր արդարացրեց ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ կարմիր խնձոր նետած արցախցի Ալբերտ Առստամյանին: Իրավապահները 71-ամյա տղամարդուն մեղադրում էին խուլիգանության հոդվածով: Նա ավելի վաղ չէր հերքել՝ իններորդ հարկից խնձոր է նետել, բայց ոչ թե հենց իրենց բակում գտնվող վարչապետի վրա, այլ այդ ուղղությամբ։ Դատավորին բացատրել էր՝ բողոքի ակցիա է արել՝ օրինակ վերցնելով Հայաստանում անցկացված ակցիաներից։ Նույն այդ օրերին, օրինակ, եվրոպամետներն էին բողոքել Բելառուսի դեսպանատան առջև, կարտոֆիլ, ձու և լոլիկ նետել շենքի վրա, ինչի համար վերջիններս պատասխանատվության չէին ենթարկվել։

Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է հայ ռազմագերիների դատավարությունը: Նախօրեին ադրբեջանցի մեղադրողի հարցերին են պատասխանել Հայաստանի քաղաքացիներ Լևոն Բալայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլի Բեգլարյանն ու Էրիկ Ղազարյանը: Նրանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին մեղադրվում են ահաբեկչության, ապօրինի խմբավորում ստեղծելու և անդամակցելու և ռազմական մի շարք ծանր հանցագործությունների համար: Հարցաքննված Հայաստանի քաղաքացի՝ 46-ամյա Լևոն Բալայանը, պատմել է, որ ծնվել է Բաքվում, մասնակցել է 2020-ի 44-օրյա պատերազմին: Ի դեպ, հարցաքննության ժամանակ նա դժվարացել է պատասխանել ադրբեջանցի դատախազի հարցերին: Արցախի նախկին արտգործնախարար, գերեվարված Դավիթ Բաբայանը փորձել է օգնել Լևոն Բալայանին, ինչի պատճառով զգուշացում է ստացել դատավորից: Ինչից հետո Բալայանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ծառայել է Պաշտպանության բանակում և ստացել 400-500 ամերիկյան դոլար աշխատավարձ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ ինքն ու կառավարության անդամները 7 տարի նույն դասարանում են մնացել։ Նախարարի խոսքով՝ դա պատկերավոր արտահայտություն է, որն ուղղված է նրան, որ ցույց տա, որ իրականում յուրաքանչյուրս ունենք անընդհատ սովորելու կարիք: «Դա կարծում եմ՝ առավել քան ակնհայտ փաստ է, որովհետև այն խնդիրները, որ մենք ունենք և այն անորոշությունները, որ կան, ցույց են տալիս, որ մեր եղած փորձառությունը և գիտելիքը չի կարող բավարար համարվել և անընդհատ կարիք ունի թարմացման: Անընդհատ կարիք ունենք յուրաքանչյուրս մեզ վրա աշխատելու, որպեսզի նաև կարողանանք ավելի համապարփակ մոտենալ հարցերին»,- ասել է նա։ Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում էր. «Մենք անձամբ բոլորս տգետ ենք և գյուղացու տգիտությունը գալիս է մեր տգետ լինելուց», ինչքան էլ պատկերավոր հնչի, ամեն դեպքում մտահոգվելու առիթ չէ՞, որ պաշտոնյաների գիտելիքների մակարդակը ցածր է, Անդրեասյանն ասաց. «Ես դա այդպես չէի անվանի, ես արդեն խոսեցի ինչ կոնտեքստում է պետք այդ հարցերը դիտարկել: Կարծում եմ՝ որևէ անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
22:45   Ոչ մի օր՝ առանց Արցախի. Իշխան Ավետիսյան․ Շարժման սևագործ բանվորն ու հայրենանվեր քաղաքացին
23:23 Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
22:53 Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն
22:38 Հայաստանի բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան. Արմեն Աշոտյան