Արտաքին 1 տարի առաջ - 19:48 10-04-2025

Իրանը կարող է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և վտարել վերջինիս տեսուչներին

Իրանը կդադարեցնի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ և երկրից կվտարի գործակալության բոլոր տեսուչներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն սպառնալ իսլամական հանրապետությանը ռազմական ուժով։

Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամհանին։

«Օտար երկրների կողմից շարունակվող սպառնալիքները եւ Իրանի վրա ռազմական հարձակման փորձը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների կիրառմանը, ինչպիսիք են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վտարումը եւ նրա հետ համագործակցության դադարեցումը։

Մեկ այլ միջոց կարող է լինել հարստացված [ուրանի] տեղափոխումն Իրանի ներսում անվտանգ եւ անհայտ վայրեր»,- գրել է նա X-ում՝ ավելացնելով #Թրամփ եւ #Իսրայել հեշթեգերը:

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ