Ուղիղ եթեր
Իշխանությունը ստորադասման քաղաքականությունն է ընտրել. Անթալիայի ֆորումը Հայաստանին ոչինչ չի տա
copy image url

Իշխանությունը ստորադասման քաղաքականությունն է ընտրել. Անթալիայի ֆորումը Հայաստանին ոչինչ չի տա

Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 20:50 10-04-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Հայ-թուրքական հարաբարություններ իրականում գոյություն չունեն, որտե՞ղ եք տեսնում հարաբերություն։ Երբ մի քանի ամիսը մեկ 2 կողմից 1-ական հոգի իրար հետ նստում ու սուրճ են խմում, դա երկրների հարաբերություն չի կոչվում։ Երկրների հարաբերությունները դիվանագիտական հարաբերություններն են, և մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, որովհետև Թուրքիան 35 տարի է չի ուզում դիվանագիտական հարաբերություններ ստեղծել։

Այդ պատճառով էլ եթե այսօրվա իշխանավորներից մի քանի հոգի գնում են Անթալիայի ֆորումին մասնակցելու, դա դիվանագիտական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի. ո՛չ դիվանագիտական հարաբերություններ են ստեղծում, ո՛չ էլ զարգացնում են այդ հարաբերությունները»,– Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությանը։


Տիրան Լոքմագյոզյան, թյուրքագետ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ֆորումը կկայանա ապրիլի 11-12-ը։

Թյուրքագետը շեշտում է՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցությունը Հայաստանին ոչինչ չի տալիս, քանի որ Թուրքիան մոտ 35 տարի հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց։ Նա հիշեցնում է, որ այս ընթացքում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու բազմաթիվ փորձեր են կատարվել, սակայն թուրքական կողմը դա չի ցանկանում.

«Այսինքն՝ մեզ մարդահաշիվ չեն անում. մենք շարունակաբար փորձում ենք ինչ-որ տեղեր խցկվել և սա էլ այդ խցկվելու օրինակներից մեկն է։ Նույնը կատարվում է սահմանային անցկետի հարցում. Թուրքիան այն փակ է պահում, իսկ մենք շարունակ խոսում ենք բացելու մասին, բայց մենք չենք փակել, որ հիմա էլ բացենք։ Անցակետը Թուրքիան է փակել և ինքն էլ պիտի բացի։ Թուրքիան մինչև այսօր չի խոսում սահմանային անցակետը բացելու մասին։ Միայն այս վերջերս խոսք գնաց անցակետը 3-րդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին, բայց դա էլ մինչև այսօր չկատարվեց։ Անգամ դա ֆարս էր, դա էլ սուտ է. դա միայն խոսք էր, որն ասվեց ու վերջացավ։ Թուրքիան չի ուզում սահմանային անցակետը բացել և հատկապես չի ուզում դիվանագիտական հարաբերություններ ստեղծել, ինչից էլ երևում է, որ նա հեռուն գնացող նպատակներ ունի, այլ ոչ թե բարի-դրացիական»։

Oragir.News–ի հարցին՝ եթե Անթալիայի դիվանագիտական ֆորումը Հայաստանին ոչինչ չի տալիս, ապա հայկական կողմն ինչո՞ւ է շարունակում մասնակցել դրան՝ թյուրքագետը պատասխանեց՝ քանի որ գործող իշխանությունները ընտրել են ստորադասման քաղաքականությունը։ «Իրենք գնում են շարունակ, խնդրում, աղաչում, ծնկի գալիս, անգամ թուրքերի ոտքերը լպստում և այլն՝ կարծելով, թե դրանով ինչ-որ բան կլինի։ Ես կարծում եմ, որ իրենք շատ լավ էլ գիտեն, ոչ մի բան էլ չի լինելու։ Պարզապես իրենք ավելի բարձր տեղերից հրաման են ստացել, որ այսպես պետք է աշխատեն և այդպես էլ իրենց գործը կատարում են՝ իմանալով, որ դիմացի կողմը ոչ մի քայլ չի անելու կամ մաքսիմում հույս կտա, որ մեզ կխղճա և մի քայլ կանի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
09:10 ՀԷՑ-ը որբի գլուխ էր, փայ կմտնեն, ու թեման կփակվի
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը