Ներքին 1 տարի առաջ - 17:20 09-04-2025

MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար

Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-ից 18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։

Հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից, լիցքավորել հեռախոսահամարը, իսկ 13 տարեկանից մեծ հաճախորդները նաև կարող են կցել իրենց քարտն Apple Pay և Google Pay դրամապանակներին։ Երեխան իր հեռախոսահամարին SMS-ով ստանում է բանկային քարտի անվտանգույթան կոդը (CVV), որի օգնությամբ կարող է քարտով նաև օնլայն վճարումներ կատարել։ Հավելվածում ներառված է նաև QR վճարման գործառույթ՝ գործընկերների կողմից հատուկ առաջարկներով և զեղչերով գնումներ կատարելու համար։

Ի դեպ, գործում է գործարքների օրական սահմանաչափ՝ 20 000 ՀՀ դրամի չափով:

Գրանցման ընթացքը թեև պարզ է, սակայն պահանջում է ծնողի անմիջական ներգրավվածություն: Գրանցման մանրամասները՝ այստեղ։

Հավելենք, որ ծնողը կարող է իր MyAmeria հավելվածի միջոցով հետևել երեխայի ծախսերի պատմությանն ու ստանալ քաղվածք, բլոկավորել կամ վերաթողարկել երեխայի Visa Star քարտը։

MyAmeria Star-ը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին