Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 10:57 06-09-2025

TOON Expo 2025. Ամերիաբանկը ներկայացնում է տուն գնելու նորարարական լուծումներ և հատուկ առաջարկներ

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը սեպտեմբերի 5-ից 7-ը մասնակցում է տարվա ամենամեծ TOON Expo-ին: Ցուցահանդեսի ամենականաչ տաղավարում այցելուները կգտնեն հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար, ինչպես նաև ներդրումային վարկ` արտերկրում գույք գնելու համար։

Էքսպոյի շրջանակում Ամերիան ներկայացնում է նաև իր նոր պրոդուկտը` հիփոթեքային փուլային վարկավորում, որի մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչև շենքի կառուցապատման ավարտը։

«Մեր նպատակը ոչ միայն մեր հաճախորդներին մատչելի և նորարարական հիփոթեքային լուծումներ ներկայացնել է, այլև գործընկերների հետ միասին շարունակել առաջ մղել ոլորտի զարգացումը։ Տարիների ընթացքում TOON Expo-ն դարձել է անշարժ գույքի և հիփոթեքային շուկայի կարևորագույն հարթակներից մեկը։ Մենք համոզված ենք, որ նման միջոցառումները հնարավորություն են ստեղծում բոլոր խաղացողների համար ավելի սերտ համագործակցելու, կիսելու փորձն ու լավագույն պրակտիկաները, ինչպես նաև համատեղ նպաստելու շուկայի առողջ ու կայուն առաջընթացին»,- նշեց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

TOON Expo-ի այցելուների համար Ամերիբանկն առաջարկում է վարկավորման հատուկ պայմաններ. էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուները կարող են օգտվել 12% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12.67%) հիփոթեքային վարկի հնարավորությունից: Բացի այդ, այցելուները կստանան նաև 0.5 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքի առաջարկ ներդրումային վարկերի համար:

Նշենք նաև, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով` 30.06.2025թ. դրությամբ գերազանցելով 360 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ 2025թ.-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։ Հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար և մատչելի։ Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաև ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաև կարող են օգտվել մի շարք զեղչերից և հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում, օգտվել վարկային և վերանորոգման հաշվիչներից։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս