Ուղիղ եթեր

Բնակարան, 1 մլն կանխիկ, 10 մլն եկամուտ․ Անուշ Քլոյանի ու ընտանիքի ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 18:54 08-04-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Անուշ Քլոյանի, նրա ամուսնու՝ Մակեդոն Մովսիսյանի և նրանց զավակների՝ Խաչատուր և Ռիմա Մովսիսյանների 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Անուշ Քլոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նա գնել է 2013 թվականի հոկտեմբերի 10-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Անուշ Քլոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 68․405,4 դրամ, տարեվերջին՝ 580․510,32 դրամ։ Նա ունեցել է նաև 160 հազար դրամ կանխիկ դրամ, որը տարեվերջին դարձել է 230 հազար դրամ։ Քլոյանի տարեկան եկամուտը կազմել է 5 մլն 125․860 դրամ, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Պատգամավորի ամուսինը՝ Մակեդոն Մովսիսյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է կնոջ հայտարարագրած բնակարանը՝ համատեղ սեփականությամբ։ Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 140 հազար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 73 հազար դրամ։

Մակեդոն Մովսիսյանի տարեկան եկամուտը կազմել է 888 հազար դրամ, որը ՀՀ Ոստիկանությունից ստացած կենսաթոշակն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 163 հազար դրամ։

Վերջիններիս որդին՝ Խաչատուր Մովսիսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Դատարկ են եղել նաև նրա բանկային հաշիվները։ Վերջինս ունեցել է 156 հազար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 230 հազար դրամ։

Հաշվետու տարում վերջինիս եկամուտը կազմել է 845․012 դրամ, որը Դիգնիսի ընկերությունից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 686․167,5 դրամ։

Պատգամավորի դուստրը՝ Ռիմա Մովսիսյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 306․384,9 դրամ, տարեվերջին՝ 358․131,12 դրամ։ Տարեսկզբին նա կանխիկ միջոցներ չի ունեցել, տարեվերջին դրանք կազմել են 355 եվրո։

Հաշվետու տարում վերջինիս եկամուտները կազմել են 3 մլն 336․378 դրամ, որից 2 մլն 628․774 դրամը Ակբա, 707․604 դրամը՝ ԱՄԻՕ բանկից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված