Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:10 07-04-2025

Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայան

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շինծու գործերով հարուցված քրեական դատավարությունը, գրում է tert.am-ը։

Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի՝ ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը։

«Ինտեգրումն անհնար էր»,- հայտարարել է Բաբայանը՝ պատասխանելով մեղադրանքը պաշտպանող դատախազության ներկայացուցիչների հարցերին։

Բաբայանը նշել է նաև, որ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։

«Նրանցից ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,- ընդգծել է Բաբայանը։

Ամենից շատ դիտված