Ներքին 1 տարի առաջ - 12:48 06-04-2025

Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։

Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։ Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։

Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 3 669 քվե-7 մանդատ
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 6 508 քվե-12 մանդատ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 900 քվե-3 մանդատ
«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 426 քվե-0 մանդատ։

Անվավեր քվեաթերթիկները թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 35 է։

Կուսակցությունների եւ դաշինքների ստացած քվեները՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 17 188 քվե-14 մանդատ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 9 727 քվե-8 մանդատ
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1 695 քվե-0 մանդատ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 2 904 քվե- 2 մանդատ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»՝ 652 քվե- 0 մանդատ
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 2 113 քվե-0 մանդատ
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1 407 քվե-0 մանդատ
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 7 380 քվե-6 մանդատ
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3 739 քվե-3 մանդատ։

Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը՝ 69։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում