Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:38 05-04-2025

24-ամյա ամերիկացին ձերբակալվել է արգելված Նորտ-Սենտինել կղզի այցելելու համար․ BBC

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա ամերիկացի զբոսաշրջիկ Միխայիլ Վիկտորովիչ Պոլյակովին, ով փորձել էր այցելել Նորտ-Սենտինել կղզի՝ Անդամանյան ծովում: Կղզում բնակվում է աշխարհի վերջին տոհմերից մեկը, որը չի շփվում արտաքին աշխարհի հետ: Հնդկաստանի կառավարությունը խիստ արգելում է մոտենալ կղզուն: Այս մասին գրում է BBC-ն։

2018 թվականին էլ Նորտ-Սենտինել կղզու բնակիչները սպանել էին ամերիկացի առաքելականին, ով ապօրինի փորձել էր մուտք գործել կղզի:

Ամենից շատ դիտված