Ուղիղ եթեր
Դպրոցական քննություններն արժեզրկելու աղետալի հետևանքները
copy image url

Դպրոցական քննություններն արժեզրկելու աղետալի հետևանքները

Ներքին 2 ամիս առաջ - 09:01 05-04-2025
«Կրթվելը նորաձև է» արշավի ջատագովներն ու կազմակերպիչները նպատակ են հետապնդում բարձրացնել կրթության որակը, խրախուսել առաջադիմությունը, գիտելիքների հանդեպ ուշադրություն սևեռել, ոգևորել սովորողներին և այլն։ Նրանք հանդիպումներ, քննարկումներ են կազմակերպում, որոնց մի մասին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ աշխատում, չարչարվում են, երազում, որ Հայաստանում լուսավորության դարաշջան կբացվի։

Հնարավոր չէ չնկատել, որ հասարակության մի մասը չի կարևորում կրթվելը։ Կրթվելը չկարևորողների մի մասը ցածր IQ ունի։ Նրանք, անիմաստ են որակում նաև կրթության ջատագովությունը, այդ թվում ՝«Կրթվելը նորաձև է» արշավը, և՛ ընտանիքում, և՛ ամենուր փորձում են արժեզրկել կրթությունը, անիմաստ որակել սովորելը, ծաղրել սովորողներին, կրթված մարդկանց պիտակումներ տալ, մատնացույց անելով աղքատ, գործազուրկ, անապահով, սոցիալական ցածր դիրք զբաղեցնող կրթված մարդկանց։

«Կրթվելը նորաձև է» արշավի խնդիրներից մեկը հանրության կրթական մակարդակը բարձրացնելն է։ Այս հարցում բազային նշանակություն ունի դպրոցական կրթությունը։ Հանրակրթական դպրոցներում աշակերտների առաջադիմությանը նպաստում են ավարտական քննությունները։ Բազմաթիվ աշակերտներ լրացուցիչ ջանք են գործադրում, պատրաստվում քննություններին, քանի որ եթե քննություն չհանձնեն, ապա կրթության վկայական, ատեստատ չեն ստանա։ Այսինքն՝ քննությունները որոշակի խթան են, որ երեխաները լավ սովորեն։ Իսկ կրթվելը չկարևորողները անիմաստ են համարում 9-րդ և 12-րդ դասարաններում հանձնվող քննությունները, կարծիք հայտնում, որ սովորողին պետք է ատեստատ տրվի նույնիսկ այն դեպքում, երբ նա քննություններից 1 ստանա։

Ենթադրում էր, որ կրթվելը չկարևորողների այս մոտեցումները արձագանք չէին ստանա իշխանությունների կողմից։ Նիկոլ Փաշինյանը ամեն խնդրի արմատը փնտրում է կրթության հարցում, ձախողումները պայմանավորում դպրոցներում երեխաների ցածր առաջադիմությամբ։ Բայց պարզվում է, որ ԿԳՄՍՆ-ն կարծում է, որ ավարտական քննությունները կարելի է չհանձնել ու ատեստատ ստանալ։

Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է, որ փաստացի կիսում է կրթվելը չկարևորողների մոտեցումները։

«Գնահատման վերանայված համակարգի ներդրման տրամաբանության և սկզբունքից ելնելով՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո 12-րդ դասարանի սովորողը պետական ավարտական քննություններին չմասնակցելու դեպքում վերաքննություն հանձնելու հնարավորություն ունի: Վերաքննությունները հանձնելուց հետո որևէ ուսումնական առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած լինելու կամ վերաքննություններին չմասնակցելու դեպքում սովորողը կստանա միջնակարգ կրթության ատեստատ և կհամարվի դպրոցն ավարտած՝ տվյալ առարկայից ուսումնական տարվա ընթացքում ստացած գնահատականների հիման վրա: Նույն ընթացակարգը նույն սկզբունքով տարածվելու է նաև 9-րդ դասարանի սովորողի վրա, և վերջինիս կստանա հիմնական կրթության վկայական և կփոխադրվի հաջորդ դասարան՝ տվյալ առարկայից կիսամյակային և տարեկան գնահատականների հիման վրա»,- նշված է ԿԳՄՍՆ գրավոր պատասխանում։

Նոր չափորոշիչներն արդեն ներդրվել են Տավուշի մարզում։ Առաջիկա 1-2 տարում կներդվի ամբողջ երկրում։ Այդ պարագայում, ենթադրելի է, որ աշակերտների առաջադիմությունը կտրուկ կընկնի։ Ի՞նչ իմաստ ունի լավ սովորելը, եթե քննություն կոչվող փորձությունը հաղթահարելու խնդիր չկա։ Այսինքն՝ եթե աշակերտը ավարտելիս կարող է քննություն չհանձնել, ապա լավ սովորողները կպակասեն, լավ սովորելը նորաձև չի լինի, ինչին ձգտում են «Կրթվելը նորաձև է» արշավի ջատագովները։ Դպրոցում լավ չսովորողները չեն ցանկանա, չեն էլ կարողանա բուհ ընդունվել։ Այսինքն՝ բուհ ընդունվողների շարքերը ևս կնոսրանան։ Բուհ ընդունվելը ևս նորաձև չի համարվի։ Որոշ բուհեր հնարավոր է՝ փակվեն կամ միավորվեն դիմորդների աղետալի պակասի պարագայում։

Կարճ ասած՝ «Կրթվելը նորաձև է» արշավը տապալման ռիսկի է բախվելու, եթե դպրոցական քննությունները փաստացի իմաստազրկվեն։ Իսկ որոշ ժամանակ անց իրապես կաճի հանցավորությունը, աղքատությունը, գործազրկությունը, սոցիալական շատ խնդիրներ կծագեն, կադրային իրական սով կլինի, ինչի մասին օրեր առաջ խոսում էր Փաշինյանը։ Գիտության զարգացման մասին կարելի է մոռանալ։ Տնտեսության առաջընթաց կակնկալվի է միայն շինարարության, պարզագույն ծառայությունների մատուցման ոլորտներում։ Լուրջ ծրագրեր իրականացնելու մարդկային ռեսուրս պարզապես չի լինի։ Իսկ լուսավորության դարաշրջանի բացումը կհետաձգի անորոշ ժամանակով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
14:39 Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում վեր է ածվել Սերժ-Քոչարյան սիամական երկվորյակների խորթ եղբոր
16:54 Հայ շախմատիստը՝ Հայրենակիցների համաշխարհային խաղերի չեմպիոն