Շիրակի մարզի գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է, իսկ պետական աջակցություն չկա. Վահան Թումասյան
copy image url

Շիրակի մարզի գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է, իսկ պետական աջակցություն չկա. Վահան Թումասյան

Ներքին 3 տարի առաջ - 15:07 06-08-2021

Շիրակի մարզի հատկապես սահմանային հատվածներում հարյուրավոր հեկտար վարելահողեր տարիներով չեն մշակվում։ Երկար տարիներ չմշակելու պատճառով այդ դաշտերը ճիմակալվել ու պատվել են քարերով։

«Շիրակի մարզն ամենաաղքատ մարզն է համարվում Հայաստանում, մասնավորապես հայ-թուրքական սահմանին կից գտնվող նախկին Անիի վարչական շրջանն առավել աղքատ ու անջրդի վիճակում է: Բնությունն այստեղ չորային է, սակայն համեմատաբար ավելի տաք կլիմա ունի: Տվյալ տարածքում հողերը չեն մշակվում, բնակիչները եկամուտներ չեն ստանում, քանի որ վարելահողերը սահմանային գոտում են գտնվում, ինչն էլ մի շարք դժվարություններ ու խոչընդոտներ է առաջացնում: Տասնյակ տարիներ առաջ սեփականաշնորհելուց հետո այդ ահռելի տարածքները՝ մոտ 800-900 հա, չեն մշակվել: Զարմանալի է, բայց փաստ է, որ տվյալ տարածքները, գտնվելով Ախուրյանի ջրամբարի մոտ, անջրդի են: Ջրամբարը փշալարերով փակ է, գյուղացիները ջրից օգտվելու հնարավորություն չունեն: Ջրային համակարգ չկա վարելահողերը ոռոգելու, քաղաքներում ու գյուղերում այգի-պուրակներ հիմնելու համար, նույնիսկ քաղցրահամ ջրի խնդիր կա»,- ասում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան և հավելում, որ կենտրոնն ունի վարելահողերի մշակման և անասնապահության հարուստ փորձ, ինչը թույլ է տալիս նախաձեռնել և իրականացնել առավել ընդգրկուն գյուղատնտեսական բարեգործական ծրագրեր։

«Մեր նոր բարեգործական գյուղատնտեսական ծրագրով նախատեսում ենք երկար տարիներ չմշակված վարելահողերի սեփականատերերի հետ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի փոխհատուցում տրամադրելով, հովանավորների աջակցությամբ, կազմակերպել խոտհունձի աշխատանքներ: Ստացված խոտը բաժանել «Շիրակ կենտրոնի» հովանավորների կողմից կենդանիներ ստացած ընտանիքներին: Ապա վարձակալած, վաղուց չմշակվող վարելահողերում կազմակերպել վերականգնողական աշխատանքներ, մասնավորապես՝ ճիմից և քարից մաքրում, դաշտերի վարում, կուլտիվացիա և հացահատիկի ցանք։ Ստացված բերքի մեծ մասը ևս կօգտագործվի բարեգործական նպատակներով՝ որպես անասնակեր կամ սերմացու կբաժանվի սոցիալապես անապահով գյուղաբնակ ընտանիքներին»,- ասում է Վահան Թումասյանը։

Չմշակված, անջրդի վարելահողերի վերականգնումը և մշակումը բավականին ծախսատար է: Սոցիալապես անապահով պայմաններում բնակվող գյուղացիների համար նման վարելահողերի մշակումը եկամուտ չի բերելու ՝ առնվազն առաջին մեկ կամ երկու տարիներին։ Նույնիսկ մի շարք չմշակված դաշերում խոտի հնձումն ու տեղափոխումն է ոչ եկամտաբեր:

«Այս տարի էլ ամենասարսափելի երաշտը վրա հասավ, ինչն ավելի դժվարացրեց գյուղացու գործը: Ծրագրի շրջանակում վարձակալությամբ կամ պայմանավորվածությամբ վերցնում ենք հողերը և մշակում: Արդեն մոտ 25-30 հա կարողացել ենք մշակել, քարերից ազատել ու ցանել: Սակայն, այս տարվա երաշտը չթողեց, որ նորմալ բերք ստանանք: Իհարկե, երբ չմշակված հողը երկար տարիներ հետո մշակում ես, առաջին տարին բերք գրեթե չի լինում: Տվյալ հողերն արդեն 2-րդ տարին ենք մշակում և պատարտ ենք դրանք վերադարձնել տերերին, սակայն մի պայմանով՝ նրանք պետք է շարունակեն մշակել դրանք, որպեսզի ապարդյուն չլինի մեր աշխատանքը: Եթե գյուղացին ինչ-ինչ պատճառներով չի կարող մշակել, ապա մենք կշարունակենք մշակել հողերը»,- պատմում է ՀԿ նախագահը:

Վահան Թումասյանը նշում է, որ հովանավորների առումով խնդիր կա, քանի որ ծրագրի արդյունքները սպասվածից վատ էին, սակայն ՀԿ-ի հիմնական գործընկերները շարունակում են աջակցել. «Նոր հեկտարներ դեռ ի վիճակի չենք մշակել, բայց շարունակելու ենք: Իրականում դա փորձարարական ծրագիր է, որը պետությունը կարող էր իրականացել՝ աջակցելով գյուղացուն ու վերականգնելով այդ հողերը: Բացի այդ, պետք է փորձված սերմնացու տային, ոչ թե անհայտ ծագման, երաշտն էլ մի կողմից, նույնիսկ հասկ չի տվել: Երաշտի մատնված տարածքներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, գյուղացին անասնակեր էլ չունի, ընդհանրապետ խոտ չկա, իսկ այլ տեղից գնելը շատ թանկ է: Գյուղատնտեսությունը Շիրակի մարզում աղետալի վիճակում է, պետական աջակցություն էլ չկա»:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր