Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 00:04 05-04-2025

Թրամփը Tik Tok-ի գործողությունը ևս 75 օրով երկարացնելու մասին հրաման է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հայտարարել է, որ ստորագրել է հրաման, որով TikTok-ին թույլ է տալիս 75 օր շարունակել գործունեությունը երկրում՝ ծառայության վերակառուցման գործարքը վերջնական տեսքի բերելու համար։

«Իմ վարչակազմը քրտնաջան աշխատում է TikTok-ը փրկելու համաձայնագրի վրա, և մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել»,- գրել է Թրամփը:

Նա նշել է, որ բոլոր իրավական ընթացակարգերն ավարտելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում։

«Այդ պատճառով ես հրաման եմ ստորագրում TikTok-ը ևս 75 օր շարունակելու համար»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված