Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:45 04-04-2025

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ կինը՝ Բիանկա Սենսորին, «փախել է» իրենից․ HT

Բիանկա Սենսորին հեռացել է Քանյե Ուեսթից, ռեփերը խոսում է այդ մասին իր նոր երգում։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։

Քանյե Ուեսթը հայտարարել է, որ իր կինը՝ Բիանկա Սենսորին, հեռացել է իրենից իր սկանդալային հայտարարությունների պատճառով, որոնք հետագայում աղջկա մոտ հանգեցրել են հոգեբանական լուրջ խնդիրների։ Ռեփերը իր նոր Bianca երգում ասում է, որ Բիանկան բազմիցս փորձել է իրեն ուղարկել բուժման, սակայն չի հաջողվել։

Երգում Քանյեն պատմում է, որ Բիանկան հեռացել է, և նա չի կարողանում գտնել նրան։ Նա ասում է, որ հատուկ հավելվածի միջոցով հետևում է կնոջը, բայց դեռ չգիտի նրա գտնվելու վայրը։ Նա նաև իրենց հարաբերությունները նմանեցնում է հայտնի զույգի՝ P.Diddy-ի և Քեսի Վենտուրայի հարաբերություններին, որոնք հայտնի էին իրենց դաժանությամբ և բռնությամբ։

Քանյեն նաև ասում է, որ Բիանկայի ընտանիքը ցանկանում է, որ իրեն փակեն և ուղարկեն վերականգնողական կենտրոն։

Ամենից շատ դիտված