Արտաքին 1 տարի առաջ - 11:16 04-04-2025

Ավելի քան 600 մարդ թունավորվել է հավի շաուրմայից

Թուրքիայի Քոջաելի նահանգում հավի շաուրմայից թունավորվել է գրեթե 650 քաղաքացի, հայտնել են շրջանային իշխանությունները։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կորֆեզ թաղամասի շաուրմայի խանութներից մեկի 300 հաճախորդներ բողոքել են սրտխառնոցից և ստամոքսի ցավից։

«Թունավորման բողոքներով մարզի հիվանդանոցներ է դիմել, ընդհանուր առմամբ, 648 մարդ, որոնցից 646-ը դուրս է գրվել, երկուսի բուժումը շարունակվում է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի առնչությամբ երկու անձ բերման է ենթարկվել։

Ոստիկանները փակել են խանութը, որտեղ շաուրմա են վաճառել։ Գյուղատնտեսության և անտառային տնտեսության մարզային վարչության մասնագետները սննդամթերքի նմուշներ են վերցրել անալիզի համար և պարզել, որ շաուրման չի համապատասխանում չափանիշներին։