Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:36 03-04-2025

ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները

Հայաստանի բանկերի միությունը Գերմանահայկական հիմնադրամի հետ համատեղ մեկ հարկի տակ էր համախմբել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին՝ բանկեր-ՓՄՁ կարևոր երկխոսությունն իրականացնելու, նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա անելիքները մատնանշելու համար։

Մշտապես իր գործունեության առանցքում պահելով ՓՄՁ-ներին՝ Ակբա բանկը դրանք ֆինանսավորելուց բացի, առաջարկում է բիզնես ուսուցման և գիտելիքի փոխանակման հատուկ ծրագրեր։ Ծրագրերը օգնում են ձեռներեցներին ավելի ճիշտ ֆինանսական հաշվարկներ անելու, իրենց բիզնեսի համար հատուկ ռազմավարություն մշակելու և բիզնեսների համար հաջողության պատմություններ ստեղծելու հարցում:

«Մշտապես տարբեր հարթակներով կապի մեջ ենք ՓՄՁ-ների հետ և փոխանակում ենք կարծիքներ կատարված աշխատանքի և առկա կարիքների վերաբերյալ։ Մենք անընդհատ թարմացնում, փոփոխում ու նոր առաջարկներով ենք ներկայանում շուկայում, որը նպաստում է ՓՄՁ-ների, ինչպես նաև մարզերի զարգացմանը։ ՓՄՁ-ների զարգացումը Ակբա բանկի համար կարևոր է, քանի որ դրանք համարվում են տնտեսության ողնաշարը և նպաստում մեր երկրի զարգացվածության ընդհանուր բարձրացմանը»,-նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։

«Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6,4 տրիլիոն է, որից 3,1 տրիլիոնը բիզնեսին տրված վարկերն են, իսկ դրա կեսը՝ փոքր և միջին ձեռնարկություններին հատկացված վարկերը։ Այդ ցուցանիշը վատը չէ, սակայն որքան այն բարձրանա և աճի փոքր ու միջին ձեռնարկությունների քանակը, կշահեն բոլոր կողմերը»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

«Կարծում եմ, որ բանկերի առաքելությունը միայն նրա մեջ չէ, որ ֆինանսական միջոցներ տրամադրեն։ Անհրաժեշտ է, որ բանկերը, համագործակցելով բիզնեսի հետ, դրանք նոր մակարդակի բարձրացնեն՝ դարձնելով ավելի մրցունակ»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բանկային համակարգում Ակբան առաջինն էր, որը 2023թ.-ին մեկնարկեց Ակբա Բիզնես ակումբի գործունեությունը՝ մեկ հարթակի ներքո համախմբելով գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Գործարարները Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների համար հատուկ առաջարկներին։

Ակբա Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ