ԵԽ-ն մտադիր է դիտորդներ ուղարկել Թուրքիա
copy image url

ԵԽ-ն մտադիր է դիտորդներ ուղարկել Թուրքիա

Արտաքին 2 ամիս առաջ - 19:18 03-04-2025
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսը մտահոգված է Թուրքիայում ժողովրդավարական գործընթացների հետընթացով։ Հատկապես ընդգծվում է ընտրված քաղաքապետերի հեռացումն ու նրանց փոխարեն կառավարական նշանակումների իրականացումը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Կոնգրեսը հրատապ նիստ էր գումարել՝ քննարկելու իրավիճակը։ Դրանում քննարկվել են եվրոպացի դիտորդների Թուրքիա մեկնելու և տեղում իրավիճակն ուսումնասիրելու հնարավորությունը։

Կոնգրեսի Թուրքիայի համազեկուցող Բրիոնի Ռուդքին ընդգծել է, որ սա ոչ թե իրավական, այլ ժողովրդավարական խնդիր է․ «Մենք ցանկանում ենք տեսնել, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման ժողովրդավարական իրավունքները վերականգնվում են»։

Երկրորդ համազեկուցող Դավիդ Էրայը նշել է, որ հարցը վերաբերում է ոչ միայն մեկ քաղաքական խմբի։ Կոնգրեսը նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալված քաղաքապետերին և դադարեցնել քաղաքական հետապնդումները։

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել նման հնարավոր սցենարին:

Ամենից շատ դիտված

14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
17:51 Մեր գեղումը 50 «սուբահ» տղա ունենք, պարապ են, ամուսնանում չեն. քարինջեցի
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
12:37 Իշխանությունը նման է փողոցի այն տղային, ով ասում է` մի խփեք, ամեն ինչ կանեմ.  դերասան
09:10 Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ
14:53 Մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել
19:17 Մանկատան մահացած սանին տուն չեն տալիս, որովհետև ողջերին էլ չեն տվել. մի պատմություն