Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:15 03-04-2025

Ալիևը Փաշինյանի դեմքն է փրկում․ Պրահայից հետո Հայաստանն Արցախից հրաժարվել էր

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2024–ի հունվարը պնդում էր խաղաղության պայմանագրում ներառել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն, իր խոսքով, «գոյություն ունի միայն Հայաստանի երազանքներում»։

Ալիևի հայտարարությունն ինքնին ուշագրավ է, քանի որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, իսկ 2023–ի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո Հայաստանի իշխանություններն առհասարակ հրաժարվում են այս հարցը բարձրացնելուց։

Oragir.News–ի հետ զրույցում միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն անիրատեսական համարեց Ալիևի այս պնդումը, համոզմունք հայտնեց, որ նա սրանով փորձում է Նիկոլ Փաշինյանի դեմքը փրկել։ Նրա համոզմամբ՝ դրական է, որ Ադրբեջանի նախագահը հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպմանը, թեկուզ այն համատեքստում, որ ԼՂՀ–ն «գոյություն ունի միայն Հայաստանի երազանքներում»։

«Վատն այն է, որ այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունը գոյություն չունի։

Ինչ վերաբերում է նրան, թե Ալիևն ինչ պատճառահետևանքներ կասի և ընդհանրապես ինչ քաղաքականություն կվարի, այդքան էլ էական չէ։ Փաստացի մենք գիտենք, որ Հայաստանի միակողմանի զիջումների հետևանքով, մանավանդ երեկվա խոսույթի շրջանակներում, ևս 2 պահանջ ներառվեց՝ որպես խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման։ Հիշում ենք՝ ժամանակին Ալիևն ուղիղ տեքստով և անկաշկանդ ասում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են Արցախի Հանրապետությունը ճանաչել։

Փաստը ցույց տվեց, որ մինչև 2016 թվականի քառօրյա պատերազմը, որից մենք հաղթանակով դուրս եկանք և ինչ–որ տեղ Ադրբեջանն էր խնդրում էր Մոսկվային, որ պատերազմն օր առաջ դադարեցվի, լրիվ այլ իրականություն էր ու ստատուսքվո, իսկ այսօրվա դրությամբ մենք հողի վրա ոչինչ չունենք։ Այս պահին մենք տեսնում ենք, որ միակողմանի զիջումներով բավարարվում են Ադրբեջանի բոլոր նախապայմաններն ու քմահաճույքները։ Այս պարագայում պետք է ֆիքսենք, որ 2016-ին Ալիևին իրոք ստիպում էին, որ Արցախը ճանաչեր որպես սուվերեն տարածք՝ իր պետականությամբ հանդերձ, իսկ հիմա այլ իրականություն է։ Այսօր Հայաստանում գործող իշխանություններն Ալիևի համար ամենլավն ու պատշաճն են, որովհետև կատարում են իր բոլոր պահանջները և քմահաճույքները»։

Դավիթ Կարապետյանը չի կարծում, որ Հայաստանը մինչև 2024 թվականի հունվարը բարձրացնում էր Արցախի հարցը՝ հիշեցնելով, որ 2022–ին Պրահայում բոլորովին այլ բան ստորագրվեց, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ «Կարծում եմ, որ դա նոնսենս է։ Անհնար է, որ Հայաստանը Պրահայի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության հարցը բարձրացներ։ Այս իշխանությունների պարագայում ես դա պարզապես անհնար եմ համարում»,- նկատեց նա։

Միջազգայնագետը հավելեց՝ Ալիևի այս հայտարարությունը պետք է դիտարկել նրա կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցության համատեքստում։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին