Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:29 03-04-2025

Արցախցիները սպառնալիք են 2026 թվականի ընտրություններում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արցախցիների յուրաքանչյուր գործարքի կամ գործունեության համար պահանջվում է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր, սակայն այդ անձնագիրը պատուհաս է դառնալու հենց իշխանության գլխին։ Բանն այն է, որ իշխանությունները միայն հիմա՝ Արցախի հայաթափումից 2 տարի անց հասկացան, որ արցախցին սպառնալիք է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառը մեկն է՝ 70-80 հազար արցախցին կարող է պարզապես տապալել խորհրդարանական ընտրությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ հարցումով դիմել էր ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետեւյալ հարցերով.

Քանի՞ անձ է բռնի տեղահանվել Արցախից։
Բռնի տեղահանվածներից քանի՞սն են լքել Հայաստանը անվերադարձ։
Բռնի տեղահանվածներից քանի՞սն են այժմ Հայաստանում։

Ի պատասխան՝ ստացանք հետեւյալ արձագանքը. «Համաձայն ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել եւ ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Ստացվում է, որ Հայաստանում մնացած 103 հազար 674 արցախցին եթե ստանա ՀՀ քաղաքացիություն, կտապալի ՔՊ-ի վերարտադրումը խորհրդարանական ընտրություններում։ Իշխանություններն էլ իմանալով, որ քաղաքացիության հարցը արցախցիների համար առաջնային հարց ու սկզբունք է, անգամ վարորդական վկայական տրամադրելու համար ՀՀ անձնագիր են պահանջում, սակայն դա ամենեւին իշխանության սրտով չէ։ Արցախցիների մի զգալի մասը հենց այս պատճառով կրկին խնդիրների է ունենում: Բացի դրանից, իշխանությունը նրանց կոնկրետ սպառնալիք է համարում, քանի որ կարծում է՝ Արցախի քաղաքական էլիտան կմասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ ձայներ կկորզի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան