Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:04 02-04-2025

Նիկոլը մնում է Նիկոլ՝ իր չկայացած էությամբ ու դրա արդյունք հանդիսացող քինախնդրությամբ, փոքրոգությամբ ու մարդատյացությամբ. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աչքովս ընկավ այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարված մի լուսանկար, որում Նիկոլ Փաշինյանի նման մեկն անթաքույց արհամարհանքով է բարևում վատակաշատ մանկաբույժ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նման մարդուն։

Ակամա հիշեցի 2018 թվականի ապրիլին, Նիկոլի ձերբակալման օրերին տեղի ունեցած մի պատմություն, երբ նրան բերել էին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։

Ինձ զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ասաց, որ ԱԺ նախագահ Բաբլոյանը տեսակցել է Նիկոլին և անհանգստացած է նրա առողջական վիճակով, քանի որ ջերմություն ունի ու հազ, ապա ինձ փոխանցեց Բաբլոյանի խնդրանքը, որպեսզի Նիկոլին անպայման ռենտգեն հետազոտության ուղարկենք կամ տեղում կազմակերպենք։

Մի փոքր զարմացա, բայց որպես Երևան քաղաքի դատախազ՝ ՀՀ գլխավոր դատախազին բնականաբար խոստացա, որ կկազմակերպենք։ Քանի որ ՁՊՎ-ն հսկող դատախազն այդ պահին բացակայում էր, ինձ մոտ հրավիրեցի Երևան քաղաքի դատախազության մեկ այլ դատախազի (անունը չեմ տալիս, որպեսզի չթիրախավորվի) և բացատրեցի ԱԺ նախագահի խնդրանքը, ապա առաջարկեցի գնալ ՁՊՎ, տեղում հասկանալ անհրաժեշտությունը։

Այս շատ կարգին տղան ինձանից շատ ավելի զարմացած նայեց ինձ ու ծիծաղելով ասաց. «Հարց չկա կգնամ, բայց վստահ եղեք, որ Նիկոլն իշխանության հոտա առել, նա նույնիսկ ռակից ինքնուրույն կբուժվի էս պահին, ուր մնաց ինչ-որ թոքաբորբից մեռնի»։

Ապա, վերադառնալուց հետո դարձյալ եկավ ինձ մոտ ու ավելացրեց. «Բա ասում էի չէ՞, Նիկոլը հրաժարվեց բուժզննությունից, ասեց ամեն ինչ նորմալա, ինքը վստահա, որ թոքաբորբ չունի, ասեց Բաբլոյանին փոխանցեք, որ ամեն ինչ նորմալ է, մենակ կաթ ուզեց խմելու համար»։

Ասածս այն է, որ Նիկոլին բոլոր համակրողները, աջակցողները,նրա նկատմամբ մտահոգ մարդիկ ի վերջո ցավագին կերպով հասկանալու են, որ Նիկոլը մնում է Նիկոլ՝ իր չկայացած էությամբ ու դրա արդյունք հանդիսացող քինախնդրությամբ, փոքրոգությամբ ու մարդատյացությամբ….։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի