Ներքին 1 տարի առաջ - 20:40 29-03-2025

«Խաղաղության պայմանագիր»-ը խաղաղություն չի բերելու, այն նվաստացնելու է հայ ժողովրդին․ Արտակ Բեգլարյան

«Նշեմ, որ սոցիալական խնդիրներին միայն արցախցիները չեն, որ բախվում են, բայց այժմ օրակարգը արցախցիների իրավունքների պաշտպանության օրակարգն է, որը և՛ ներքին աստառը ունի, և՛ արտաքին։ Ներքին առումով սոցիալական, բնակարանային ծրագրի խնդիրները կան, զբաղվածության և այլն, բայց ոչ պակաս կարևոր խնդիր է մեր ռազմավարական իրավունքների պաշտպանությունը։ Մեր վերադարձի իրավունքը, մեր գերիների ազատ արձակման հարցը, Արցախի մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության հարցը և այլն և այլն, իսկ եթե ավելի հրատապ խնդիրը, որը բոլորին մտահոգում է, դա այն է, որ բնակարանային ծրագիրը ձախողված է, և արդյունավետ չի գործում, և այդ ֆոնինՀՀ իշխանությունները որոշել են կտրուկ կերպով կրճատել տրվող բնակվարձի աջակցությունը, որը առաջիկայում առաջացնելու է շատ լուրջ ծայրահեղ աղքատության խնդիր»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նաև նշեց,որ իրենք պահանջում են, որ այս հարցերը վերանայվեն և լուրջ լուծումներ տրվեն հարցերին, որպեսզի կարողանան կայուն կերպով կեցություն ապահովվել, որպեսզի կանխեն արտագաղթը։

Խոսելով «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին՝ Բեգլարյանը նշեց որ խաղաղության պայմանագրի ստորագրումը խաղաղության չի բերելու, և ինքը բազմիցս նշել է դրա մասին։ Ըստ նրա՝ այդ փաստաթուղթը գլխավորապես հայ ժողովրդին նվաստացնելու համար է։

Գերիների հարազատներին չընդունելու, նրանց պատշաճ վերաբերմունքի չարժանացնելու մասին Արցախի Հանրապետության նախկին պետնախարարը նշեց, որ չնայած ինքը մեծամասամբ տեղյակ չէ, թե գերիների հարազատները ինչ հաղորդակցության մեջ են կառավարության հետ, բայց որքանով տեղյակ է, նրանց իրավունքները չեն պաշտպանում և նրանց ձայնը տեղ չի հասնում։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին