Արտաքին 1 տարի առաջ - 23:09 28-03-2025

ԵՄ պատժամիջոցները ՌԴ-ի դեմ ուժի մեջ կմնան մինչև պատերազմի ամբողջական ավարտը

Եվրամիությունը չի վերացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև Ուկրաինայում պատերազմի լիակատար ավարտը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Պատժամիջոցները չափազանց կարևոր են։ Դրանք ցավ են պատճառում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ սահմանած միջոցներն արդյունք են տալիս և չեն վերացվի մինչև ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև շեշտել է, որ Ուկրաինան ինքն է որոշելու, թե որն է իր համար ամուր խաղաղությունը։

«Կիևին անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ, որպեսզի բացառվի Ռուսաստանի հետ նոր պատերազմի հնարավորությունը»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին