Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։
Տաղավարում են
Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
Oragir.News-ի տաղավարում հյուրընկալվել է նաև Tribune․am կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:
Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները՝ օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն ու դրա պատճառները. լրագրողները ցանկանում էին ԱԺ օթյակից ցուցադրել Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների համար, որպես բողոք այն վերաբերմունքի, որ Փաշինյանի թիմակից, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թույլ էր տվել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, սակայն ՊՊԾ ծառայողները, բռնություն կիրառելով, խլեցին պաստառը լրագրողների ձեռքից՝ չներկայացնելով որևէ օրենսդրական հիմնավորում։
Անդրադարձ է կատարվել մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ընտրություններին ու իշխանությունների կողմից տեղի ունեցող նախընտրական խախտումներին, նաև նրան, որ երեկ Գյումրիի քաղաքապետների թեկնածուների նախընտրական բանավեճի ժամանակ Սարիկ Մինասյանը հայտարարեց, որ Արցախը լավ տեղ չէ, և մարդիկ ժամանակին փող էին տալիս, որ իրենց տղաներն այնտեղ չծառայեն. և սա այն դեպքում, երբ իշխանությունը ժամանակին խոստանում էր վերադարձնել Շուշին ու Հադրութը:
Խոսել ենք նաև Սյունիքում վերջին մեկ շաբաթում պարբերաբար հնչող կրակոցների և այդ ամենի նկատմամբ ՊՆ-ի լռության մասին, թե ինչպես միայն մամուլում տեսանյութերի հրապարակումից հետո ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ ադրբեջանցիները թեև կրակում են, սակայն չեն թիրախավորում ՀՀ տարածքը:
Անդրադարձ եղավ նաև Երևանում մեծ թափով շարունակվող ծառահատումներին, և դա այն դեպքում, երբ օդի աղտոտվածության ցուցանիշները շարունակում են մտահոգություն առաջացնել, բայց կարծես ոչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մոտ, որը հանուն սեփական շահի շարունակում է անխնա ոչնչացնել մայրաքաղաքի կանաչ զանգվածը: Իսկ պատկան մարմիններից ոչ մեկը այս հարցի առնչությամբ ոչ մի կերպ չի արձագանքել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: