Ներքին 1 տարի առաջ - 16:32 28-03-2025

Ֆասթ Բանկն առաջարկում է բարելավված պայմաններով հիփոթեքային վարկեր զինծառայողներին

Ֆասթ Բանկը նվազեցրել է «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրով իրականացվող վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Վարկի անվանական տոկոսադրույքը կառուցապատողից գույքի ձեռքբերման դեպքում կազմում է 10․5%, իսկ երկրորդային շուկայից գույքի ձեռքբերման կամ կառուցապատում իրականացնելու դեպքում՝ 12․5%: Վարկի փաստացի տոկոսադրույքը, կախված վարկի նպատակից, կարող է տատանվել 5․67%-9․72%-ի միջակայքում։

Անկախ գույքի ձեռքբերման առաջարկվող տարբերակներից, վարկի տոկոսագումարից 5%-ը (անվանական) սուբսիդավորվում է պետության կողմից։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ ՊՆ սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները և ՀՀ ԱԱԾ ու ՊՊԾ մարմինների ծառայողները, ովքեր կարող են օգտվել առաջնային և երկրորդային շուկայից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորումից։ Շահառուի կարգավիճակ ստացած անձինք վարկավորման համար կարող են դիմել Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Հավելենք նաև, որ վարկավորման գումարը կազմում է 4,000,000-25,650,000 ՀՀ դրամ։ Պետության կողմից սուբսիդավորվում է նաև կանխավճարը՝ կանխավճարի գումարից 2,500,000 ՀՀ դրամը։

Ֆասթ Բանկը «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրին մասնակցում է 2024թ․-ից և կարևորում է դրա իրագործումը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին