Ներքին 1 տարի առաջ - 22:10 28-03-2025

Մեքենաներ, խոշոր նվիրատվություններ ու ավանդներ, համեստ եկամուտներ․ Գյումրու համայնքապետի թեկնածուների ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ն ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել հանրապետության երկորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի համայնքապետի թեկնածուները։

Այսօր կներկայացնենք «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք» և «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունների թեկնածուների՝ Կարեն Մալխասյանի, Արտյոմ Ղարաղազարյանի և Արտյոմ Թումանյանի հայտարարագրերը։


«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Կարեն Մալխասյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է Գյումրիում գտնվող մի առանձնատուն, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։

Մալխասյանը շարժական և թանկարժեք գույք, ինչպես նաև եկամուտներ չի հայտարարագրել։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 մլն 825 հազար դրամ։



«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը շարժական գույք չի հայտարարագրել։

Նա հայտարարագրել է 5 շարժական գույք․ 2 թեթև մարդատար մեքենա՝ 1994 թվականի արտադրության Volkswagen Vento և 1996 թվականի արտադրության Opel Vectra, 2 բեռնատար՝ 2006 թվականի արտադրության Ford Transit և 2013 թվականի արտադրության Mercedes-Benz Actros 1845, 2004 թվականի արտադրության Mercedes-Benz 0403 մակնիշի մարդատար ավտոբուս, ինչպես նաև 2005 թվականի արտադրության Շմիտց մակնիշի բեռնատարի կցորդ։ Այս ամենին նա տիրապետում է միանձնյա սեփականությամբ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 210 հազար դրամ։

Արտյոմ Ղարաղազարյանի եկամուտը կազմել է 104 հազար դրամ, որը Բնաքար տուֆ ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է։


«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունների թեկնածու Արտյոմ Թումանյանը շարժական, անշարժ, ինչպես նաև թանկարժեք գույք չի հայտարարագրել։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ։

Թումանյանի եկամուտները կազմել են 3 մլն 905 հազար դրամ, որից 360․940 դրամը Արդշինբանկում ներդրած ավանդներից ստացած եկամուտն է, 3 մլն 198 հազար դրամ նա նվիրատվություն է ստացել անհայտ աղբյուրից, որը նրա հաշվին մուտք է կատարվել տերմինալից, 130 հազար դրամ նվիրատվություն է ստացել Դավիթ Թումանյանից, իսկ 554 դոլար էլ նա ստացել է տունը վարձակալության տալու դիմաց։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները