Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:46 27-03-2025

2024 թ․-ին արձանագրվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռ հունվար ամսվա վերջին։ «Տնտեսական աճի հիմնական շարժիչները եղել են հետեւյալ ոլորտները. արդյունաբերություն՝ 4.7 տոկոս, գյուղատնտեսություն՝ 1.6 տոկոս, շինարարություն՝ 14.5 տոկոս, առեւտուր՝ 17.0 տոկոս, ծառայություններ՝ 10.6 տոկոս», – ասված էր հայտարարությունում։

Ուսումնասիրելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի նոյեմբերին արձանագրել է վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2%: Փորձագետների կարծիքով նման կտրուկ անկումը պայմանավորված է արտահանում-ներկրումների ծավալով, մասնավորապես թանկարժեք մետաղների վերարտահանման ծավալների նվազումով։ Բանն այն է՝ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանից կամ այլ երկրներից ներկրած ոսկին կամ այլ թանկարժեք մետաղները ավելի թանկ վերարտահանվում էին Եվրոպա, ինչի մասին բազմիցս գրել ենք։ Դրա նվազմանը զուգահեռ իջել է նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ տնտեսության առանձին ճյուղերում արձանագրվել են կասկածելի աճեր, սակայն արդյունաբերության ոլորտում կտրուկ անկում է նկատվում։

Այսպես, շինարարության ոլորտում գրանցվել է 11,6% աճ, ներքին առեւտրի շրջանառությունն ավելացել է 11,5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում աճը կազմել է 10,4%։ Արդյունաբերության ոլորտում գրանցվել է զգալի՝ 19 % անկում։ Հարկ է նշել, որ Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում նման խայտառակ վիճակագրություն նկատվել է միայն 2020-2021 թվականներին։

2019 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.8%-ով։
2020 թվականին ՏԱՑ-ը նվազել է 7.5%-ով, ինչը պայմանավորված էր COVID-19 համավարակով եւ Արցախյան երկրորդ պատերազմով։

2021 թվականին ՏԱՑ-ն աճել է 5.8%-ով՝ վերականգնվելով նախորդ տարվա անկումից հետո։
2022 թվականին ՏԱՑ-ն աճել է 14.2%-ով՝ դառնալով վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից մեկը։
2023 թվականին ՏԱՑ-ն աճել է 9.8%-ով՝ պահպանելով բարձր աճի տեմպերը։
2024 թվականին ՏԱՑ-ն աճել է 8%-ով։

Երկու օր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր տվյալներ տնտեսական ակտիվության ցուցանիշից եւ նշել, որ ՏԱՑ-ը 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.1 տոկոսով։ Սակայն, նախարարության ներկայացրած պատկերի համաձայն, ՏԱՑ տվյալի մեջ բացասական ցուցանիշներ են արձանագրել՝ արդյունաբերության ոլորտը՝ -19.4%, արտահանման ոլորտը՝ -59.7%, ներմուծման ոլորտը՝ -45.8%։ Սա նշանակում է, որ իշխանության ներկայացրած տնտեսական թվերը այդքան էլ փաստացի եւ ճշգրիտ չեն. ինչպես ընդունված է ասել հասարակության կողմից՝ «նկարված թվեր են»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան